Քանի մարդ է Աբովյանում մասնակցել ՔՊ-ի հանրահավաքին 20:28-ի դրությամբ. ԻՔՄ-ի հաշվարկները

Քաղաքականություն

27.05.2026 | 23:23

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» հայտնել է, որ մայիսի 27-ին Աբովյանի Բարեկամության հրապարակում անցկացված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքին ժամը 20:28-ի դրությամբ մասնակցել է շուրջ 3700 մարդ։

Կազմակերպության տվյալով՝ հաշվարկն իրականացվել է աերոնկարահանման և մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով, ընդ որում՝ ծառերի տակ գտնվող մարդիկ հաշվարկում ներառված չեն։

«Այսօր՝ մայիսի 27-ին, Աբովյանի Բարեկամության հրապարակում ժամը 20:00-ից մեկնարկել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքը:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 20:28-ի դրությամբ հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 3700 մարդ:

Նշենք, որ այս հաշվարկում ներառված չեն ծառերի տակ գտնվող մարդիկ:

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ:

Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։

Հաշվարկը ստուգելու մանրամասն ձևը նկարագրված է այստեղ»,- ասվում է հաղորդագրությունում։

Leave a comment