ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ ընդդիմության մի հատվածի հռետորաբանությունը ենթադրում է տարածքային պահանջներ հարևանների նկատմամբ, ինչը, նրա գնահատմամբ, կարող է հանգեցնել պատերազմի։
Նախարարի խոսքով՝ ընդդիմադիրները հանդես են գալիս Ղարաբաղյան շարժումը շարունակելու դիրքորոշմամբ, մինչդեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այդ շարժումը չպետք է շարունակվի։
«Նրանց ռազմատենչ կեցվածքը բերելու է պատերազմ»,- ընդգծել է Պապիկյանը։
Նա վստահեցրել է, որ պաշտպանության նախարարությունը լիարժեք իրականացնում է իր գործառույթները և մշտապես գնահատում է հնարավոր ռիսկերը։
«ՊՆ-ն իր տեղում է, գնահատվում են բոլոր ռիսկերը։ Հայաստանում խաղաղություն է»,- ասել է նախարարը։