«Մեր գյուղերում ապրող գեղեցիկ կանայք ու աղջիկները ինչո՞ւ չպիտի կարողանան կաբլուկով կոշիկ հագնեն». Նիկոլ Փաշինյան

Մարգահովիտում քարոզարշավի ժամանակ խոսելով գյուղերի ճանապարհների մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Տասնյակ գյուղերի հարյուրավոր փողոցներ, որ գոյության ողջ ընթացքում բարեկարգված չեն եղել, ցեխից հանում ենք: Մեր գյուղերում ապրող գեղեցիկ կանայք ու աղջիկները ինչո՞ւ չպիտի կարողանան կաբլուկով կոշիկ հագնեն: Այո՛, նրանք պետք է կաբլուկ հագնեն ու գնան հյուր՝ ինչպես Երևանում և այլ քաղաքներում»:

«ՌԴ նախագահը բաց կապով երբեք ոչ մեկի հետ չի խոսում». Ռոբերտ Քոչարյան

Անդրադառնալով համացանցում տարիներ առաջ տարածված ձայնագրության թեմայի՝ ՔՊ-ականների կողմից նորից շրջանառվելուն, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է. «Դա արհեստական բանականությամբ ստեղծված նյութ է, նման խոսակցություն ընդհանրապես չի եղել: Եթե չգիտեն՝ ասեմ. ՌԴ նախագահը բաց կապով երբեք ոչ մեկի հետ չի խոսում»:

«Սեփական ժողովրդին ահաբեկելու գործընթացը հովանավորվում է Արևմուտքի կողմից»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իշխանության հիստերիկ պահվածքը, մրցակիցներին գործակալներ հռչակելը, կեղծ ահաբեկչական սցենարների բեմադրումն ու դրանք ընդդիմությանը վերագրելը մեկ նպատակ ունեն՝ արդարացնել ապօրինի ձերբակալություններն ու ուժի կիրառումը։ Դեռ չեմ խոսում այն մասին, որ սցենարային որոշակի զարգացումների դեպքում «ահաբեկչության սպառնալիքի» կեղծ ահազանգի ներքո սրանք … Read more

«Հայաստանի իշխանություններին հակառուսական չէի անվանի»․ Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի իշխանությունները վերջին ութ տարիների ընթացքում որևէ գործուն քայլեր չեն իրականացրել տարածաշրջանում և Հայաստանում ռուսական կենսական շահերի դեմ։  Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ, Ռուսաստանը դեռևս Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերն է, հայկական ատոմակայանը շարունակում է սպասարկվել Ռուսաստանի հետ համատեղ, իսկ Հայաստանում շարունակում է տեղակայված մնալ ռուսական … Read more

Որքան Գագիկ Ծառուկյանը հավասարակշիռ է, այդքան Փաշինյանի պահվածքը դառնում է անհավասարակշիռ

«Առավոտից ականատես ենք լինում, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը սպառնում Գագիկ Ծառուկյանին, տարբեր որակումներ, գնահատականներ հնչեցնում, որոնք քաղաքական…

«Առավոտից Նիկոլ Փաշինյանը սպառնում է Գագիկ Ծառուկյանին». Իվետա Տոնոյան

«Առավոտից ականատես ենք լինում, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը սպառնում Գագիկ Ծառուկյանին, տարբեր որակումներ, գնահատականներ հնչեցնում, որոնք քաղաքական լեքսիկոնից մղոններով հեռու են»,- ասուլիսի ժամանակ հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը: «Գործ ունենք պետական լծակները քաղաքական ընդդիմախոսների վրա ճնշում գործադրելուն ուղղված պարզունակ գործընթացի հետ»,- հավելել է նա: Մանրամասները՝տեսանյութում

Ողբերգական դեպք՝ Սևանում. դանակի հարվածներով երիտասարդին սպանել են

Երեկ՝ մայիսի 19-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնի ոչ օպերատիվ աշխատանքի պատճառով հերթական սպանությունն է տեղի ունեցել Սևան քաղաքում, որը հնարավոր էր կանխել, եթե տեղի ոստիկանությունը՝ բաժնի պետ Վարդան Սահակյանի գլխավորությանբ, տեղում չդոփեին․ գրել է Shamshyan.com-ը։ Ինչպես Գեղարքունիքի մարզից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգ է ստացվել, որ դանակի … Read more

Գագիկ Ծառուկյանը արձագանքում է Արարատի ցեմենտի գործարանը պետականացնելու Փաշինյանի հայտարարությանը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները՝ նշելով, որ վերջինիս վարքագիծը պայմանավորված է քաղաքական իրավիճակով և հանրային աջակցությունը կորցնելու գիտակցմամբ։ Լրագրողի հարցին, թե ինչպես կմեկնաբանի այն, որ Նիկոլ Փաշինյանը կրկին «կոռեկտության սահմաններն անցնելով» վիրավորանքներ ու սադրիչ արտահայտություններ է հնչեցրել ընդդիմության առաջնորդների հասցեին, Ծառուկյանը պատասխանել է․ «Մեկնաբանությունս նա է, որ … Read more