«Իմ հնդկուհի աշխատողն անձամբ ուզում է ձեզ շնորհակալություն հայտնել»․ Գեղանիստի բնակչուհին՝ Նիկոլ Փաշինյանին

«Մեր գյուղում ապրում են բազմաթիվ հնդիկներ, որոնք անչափ շնորհակալ են ձեզանից»,- ՔՊ-ի քարոզարշավի ժամանակ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշեց Գեղանիստի բնակիչը։ «Իմ աշխատողն անձամբ ուզում է ձեզ շնորհակալություն հայտնել, որ Հայաստանն այսքան խաղաղ է, ապահով է, աշխատատեղեր ունենք։ Ժամանակին Հայաստանից էին գնում աշխատանք փնտրելու, հիմա գալիս են այստեղ»։ «Շատ … Read more

«Իրավապահ համակարգին կոչ ենք անում ծառայել օրենքին, չենթարկվել քաղաքական պատվերների»․ Իվետա Տոնոյան

ԲՀԿ անդամ Իվետա Տոնոյանը տարածել է ԲՀԿ նախընտրական շտաբի հայտարարությունը, որում ասվում է․ «Հայաստանի ընտրական պատմության մեջ և միջազգային պրակտիկայում այսօր տեղի ունեցավ նախադեպը չունեցող մի գործընթաց. երկրի գործող վարչապետը հանրահավաքի ժամանակ  հայտարարում է, որ երեկոյան՝ հաջորդ հանրահավաքի ժամանակ, տալու է ընդդիմադիր առաջատար ուժերից մեկի թեկնածուի անունը, որի հանդեպ ԱԱԾ պետք է գործ … Read more

«Այլևս չի կարող որևէ չինովնիկ մատ թափ տալով խոսել ՀՀ քաղաքացու հետ»․ Արամ Վարդևանյան

«Օրվա իշխանություններն ուզում են պառակտել, բաժան-բաժան անել մեր հասարակությանը․․․ Մենք պետք է ունենք միասնականություն»,- Աջափնյակում ընտրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը։ «ՀՀ-ում պետք է լինի մարդասիրության մթնոլորտ։ Այլևս չի կարող որևէ չինովնիկ մատ թափ տալով խոսել ՀՀ քաղաքացու հետ, որովհետև «Ուժեղ Հայաստանում» իշխանությունը պատկանելու է … Read more

«Սրանք շատ նենգ են, կորցնելու բան ունեն՝ իրենց աթոռները, թալանը, վախի մթնոլորտ են ստեղծում»․ Սամվել Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանն այսօր հանդիպել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի մաս կազմող «Նոր դարաշրջան» կուսակցության անդամների հետ։ «Մենք ազգովի պետք է վռնդենք սրանց իշխանությունից, հետո միասին կառուցենք ուժեղ Հայաստան,- հանդիպման ժամանակ նշել է Կարապետյանը,- մենք պետք է շուտ ջնջենք մեր իրականությունից այս 8 տարին, որը մենք ունեցել ենք։ Դրանք … Read more

Ծրագրերի պակաս, թե՞ վարկանիշի ճգնաժամ. ինչու է ընտրարշավը վերածվում «սպառնալիքների մարաթոնի»

Նախընտրական քարոզարշավները ցանկացած ժողովրդավարական հասարակությունում պետք է լինեն գաղափարների, ապագայի տեսլականների և զարգացման կոնկրետ ծրագրերի մրցակցության հարթակ։ Սակայն հայաստանյան քաղաքական իրականությունը դեռևս հեռու է այս մոդելից։ Ընթացիկ ընտրարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ կապված «Արարատցեմենտ» գործարանը գործարար և քաղաքական գործիչ Գագիկ Ծառուկյանից «վերցնելու և պետականացնելու» մտադրության հետ, լրջագույն մտորումների տեղիք է տալիս։ Այս դիսկուրսը դուրս … Read more

Վերիչկա տատիկը քաղաքական մաստեր կլաս արեց. մարդիկ հետևում են ու եզրակացություններ անում. Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է իր և տարեց մի կնոջ լուսանկար: «Վերիչկա տատիկը քաղաքական մաստեր կլաս արեց: Այդքան գիտակից, այդքան տեղեկացված: Մարդիկ հետևում են ու եզրակացություններ անում»,- կից գրել է նա:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է

ԱՄՆ ներգաղթային օրենքը ներգաղթային վիզայի բոլոր դիմողներից պահանջում է անցնել բժշկական զննում՝ հանրային առողջության պահպանման, ինչպես նաև Ներգաղթի և քաղաքացիության մասին օրենքի պահանջները կատարելու համար։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: «Բուժզննումը միտված է հայտնաբերելու հանրային առողջության համար վտանգավոր վարակիչ հիվանդությունները՝ ԱՄՆ-ում դրանց տարածումը կանխելու նպատակով։ Այն հաստատում է, որ դիմողները ստացել են անհրաժեշտ … Read more