«Կոչ ենք անում քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները»․ ԵՄ հայտարարությունը

Կոչ ենք անում քաղաքական բոլոր դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները։ Այս մասին ասվում է ԵՄ անունից Բարձրագույն ներկայացուցչի՝ ՀՀ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ հայտարարության մեջ։ «Եվրոպական միությունը շնորհավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին խորհրդարանական ընտրություններում քվեարկելու իրենց ինքնիշխան ժողովրդավարական իրավունքն իրացնելու կապակցությամբ և բարձր է գնահատում քաղաքացիական մասնակցության բարձր մակարդակը։ Քվեարկությունը ցույց է տալիս Հայաստանի հաստատակամ հանձնառությունը … Read more

Ընտրողն իրավունք ունի հասկանալու, թե ինչ են պատրաստվում անել իր քվեով ստացված քաղաքական մանդատի հետ

Արդարադատության նախկին նախարար, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արփինե Հովհաննիսյանը հարցեր է ուղղել ընդդիմությանը՝ շեշտելով՝ որպես ընդդիմադիր ընտրող իրավունք ունի այդ հարցերը տալու։ Նա նշել է, որ հարցերի առաջին հասցեատերը «Ուժեղ Հայաստան» դաշինքն է, քանզի իրենց կողմից ձևավորվել են հաղթանակի ամենաբարձր սպասումները՝ գրեթե չքննարկելով որևէ այլ սցենար։ «Ընտրողների հետ չի եղել բաց խոսակցություն այն մասին, թե … Read more

Առանձին են ապրում, որ ունեցվածքը թաքցնե՞ն

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքն արդեն 5 օր է՝ աշխատում է մասամբ։ Կայքում հնարավոր չէ մուտք գործել հայտարարագրերի ռեեստր, որտեղ հրապարակվում են պաշտոնյաների եւ նրանց հետ փոխկապակցված անձանց հայտարարագրերը։ Բանն այն է, որ հունիսի 1-ին պաշտոնյաների եւ նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից հայտարարագրեր ներկայացնելու ժամկետն ավարտվել էր։ ԿԿՀ-ից մեր հարցին ի պատասխան հայտնեցին, որ կայքում առկա … Read more

Խաղաղության ամրապնդման գործում ԱՄՆ-ն կանգնած է Փաշինյանի և Հայաստանի կողքին․ Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով, որում, մասնավորապես, նշել է. «Շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իր կուսակցության վերընտրման առթիվ: Միացյալ Նահանգները կանգնած է վարչապետ Փաշինյանի և Հայաստանի կողքին խաղաղության ամրապնդման գործում, և մենք հանձնառու ենք առաջ մղելու Վաշինգտոնում տեղի ունեցած պատմական խաղաղության գագաթնաժողովի նպատակները, ներառյալ Միջազգային խաղաղության … Read more

Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին․ Պլենկովիչը՝ Փաշինյանին

Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով: Նա նշել է. «Շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով։ Ես անհամբեր սպասում եմ մեր համագործակցության շարունակմանը և Խորվաթիայի և Հայաստանի միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանը։ Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և Եվրամիության հետ նրա խորացող գործընկերությանը, որը հիմնված … Read more

«Հրապարակ»․ Կիրանցում ՔՊ-ն չի հաղթել, քվեարկել են սահմանապահները

Երեկ, ուշ երեկոյան հանրությունը հատկապես զարմացավ այն փաստից, որ սահմանամերձ գյուղերում պատերազմի խորհրդանիշ ու հողեր հանձնելու մեծ վարպետ ՔՊ-ն ընտրությունների արդյունքներով առաջատար դիրքերում է: Մասնավորապես հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեցին Տավուշի Կիրանց եւ Սյունիքի Ներքին Հանդ գյուղերը: Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանի թեթեւ ձեռքով Կիրանցից տարածքներ են հանձնվել Ադրբեջանին, անգամ բնակելի որոշ տներ անցել են Ադրբեջանի … Read more

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով, որում նշված է.   «Շնորհավորում եմ Հայաստանին ժողովրդավարական և ազատ ընտրություններ անցկացնելու, իսկ Նիկոլ Փաշինյանին՝ հաղթանակի առիթով։ Սա նաև հաղթանակ է Հայաստանի ինքնիշխանության, ձեր անկախության և ձեր ընտրած ձևով ապրելու ձեր իրավունքի համար։ Մաղթում ենք … Read more

«Դեռ չունենք պատկերը՝ ի վերջո 4 ուժ է մասնակցում մանդատների բաշխմանը, թե 3». Վահագն Հովակիմյան

«Որպեսզի մանդատ հաշվարկվի, պետք է հստակ լինի՝ քաղաքական որ ուժերն են անցնում, քաղաքական որ ուժի ճշգրիտ կողմ ձայները որքան են: Մինչև վերահաշվարկը չավարտվի, արդյունքները չավարտվեն, խոսել….»,- ասուլիսի ժամանակ հայտարարել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով մանդատների բաշխման վերաբերյալ հարցին: «Մանդատը ինչպես է հաշվարկվում. շեմը հաղթահարած քաղաքական ուժերի կողմ ձայները բազմապատկվում են 101-ով ու … Read more

Այս հաղթանակը վերահաստատում է հայերի ընտրությունը հանուն ինքնիշխան Հայաստանի. Մարթա Կոսը՝ Փաշինյանին

Ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Մարթա Կոսը X-ի էջում շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում նրա կուսակցության հաջողության կապակցությամբ: «Շնորհավորում եմ, Նիկոլ Փաշինյան, Հայաստանում կայացած ընտրություններում Ձեր հաջողության կապակցությամբ: Ռուսաստանի կողմից հեռուն գնացող հարկադրանքի և միջամտության պայմաններում այս հաղթանակը վերահաստատում է հայերի ընտրությունը հանուն ուժեղ, ինքնիշխան և անկախ Հայաստանի։ Ես հնարավորինս շուտ կժամանեմ Հայաստան. Եվրոպայի համերաշխությունը … Read more