«Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժն անցնո՞ւմ է խորհրդարան, թե՞ ոչ». լրագրողը՝ Վահագն Հովակիմյանին

«Վերջը Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժն անցնո՞ւմ է խորհրդարան, թե՞ ոչ»,- ԱԺ-ում դիմելով ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին՝ հարցրեց լրագրողը: Պաշտոնյան նշեց, որ քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին, այս փուլում ընթանում են վերահաշվարկի աշխատանքներ: Մանրամասները՝տեսանյութում

Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը․ Լուսանկարներ

Team Telecom Armenia-ն կապահովի Firebird AI-ի արհեստական բանականության մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը՝ մագիստրալային, հաջորդ սերնդի օպտիկամանրաթելային ցանցի միջոցով: Firebird-ի տվյալների կենտրոնը, որն արդեն անցել է կառուցման և սարքավորումների տեղակայման եզրափակիչ փուլ, դառնալու է տարածաշրջանի ամենախոշոր արհեստական բանականության տվյալների կենտրոնը տարածաշրջանում: Նման մասշտաբի ենթակառուցվածքների արդյունավետ և անխափան աշխատանքն անհնար է պատկերացնել առանց գերհուսալի և բարձր … Read more

Ամեն օր օպերատիվ կերպով տեղեկություններ եմ ստանում Արթուր Օսիպյանի առողջական վիճակի մասին. Գալյան

Քրեակատարողան հիմնարկների պայմանները շարունակաբար բարելավում ենք, Արթուր Օսիպյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն, այս մասին ճեպազրույցի ընթացքում ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ «Ես ամեն օր օպերատիվ կերպով տեղեկություններ եմ ստանում Արթուր Օսիպյանի առողջական վիճակի մասին։ Հենց երեկ նրան այցելել է մեր աշխատակիցը՝ Կենտրոնական մասից, նրան նաև առաջարկվել է հաղորդում ներկայացնել հանցագործության մասին այն իրողությունների վերաբերյալ, … Read more

Միլիարդներ են առաջարկում ՔՊ-ի պատգամավորներին. ընդդիմությունը չի գտնի այն 8 հոգուն, որոնց փնտրում է

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի խոսքով՝ չնայած Ռուսաստանի կողմից տոտալ ճնշումների և սպառնալիքների ֆոնին՝ Հայաստանում ընտրությունները անցան ազատ, արդար և թափանցիկ: Նա անհիմն է համարում ընդդիմադիր ուժերի այն պնդումները, թե իշխանությունը կեղծել է արդյունքները. «Ընդդիմությունը թող ամբողջ ռեսուրսով բացահայտի «կեղծիքները», վերահաշվարկի դեպքում ՔՊ-ի ձայները էական ավելանալու են»: Խոսելով Ռուսաստանի լռության մասին՝ Բադալյանը … Read more

ՊՆ-ն չի կարող բնակարանից վտարել արցախցի զինծառայողին. փաստաբան

Վարչական դատարանն արգելել է  ՀՀ Պաշտպանության նախարարությանը վտարել արցախցի զինծառայողին իր բնակարանից։ Այս մասին տեղեկացնում է փաստաբան Ռոման Երիցյանը։ Aysor.am-ի հետ զրույցում  Երիցյանը մանրամասնեց.   «Տվյալ որոշումը վերաբերում է մեկ զինծառայողի գործի, բավարարվել է միայն մեկ դիմում,  բայց նմանատիպ գործերի թիվը 10-ից ավելին է։ Կարծում եմ՝  առաջին դրական որոշումը կարող է նպաստել նաև մյուս գործերի բարենպաստ … Read more

ՆԳՆ ծախսը հաշվետու տարում կազմել է 105.7 մլրդ դրամ. ԱԺ-ում շարունակվել է պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումը

Ներքին գործերի նախարարության ծախսը հաշվետու տարում կազմել է 105.7 մլրդ դրամ, կատարողականը՝ 97.2 մլրդ դրամ: 2025 թվականին  նախարարությունն իրականացրել է 6 ծրագիր և 24 միջոցառում: Պաշտպանության և անվտանգության ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 9-ին շարունակվել է «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական  քննարկումը: ՀՀ ֆինանսների նախարար … Read more

«Սպասում ենք ԲՀԿ-ի տարբերակին»․ Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան եթերում ասել է․ «Հիմա գնում է ձայների վերահաշվարկ, որի արդյունքում կիմանանք՝ ԲՀԿ-ն անցնո՞ւմ է խորհրդարան, թե՞ ոչ, այդ դեպքում արդեն կհասկանանք՝ ընդդիմությունը հնարավորություն կունենա՞ ԱԺ-ում գլխավոր դատախազ և այլ պաշտոնյաներ ընտրելու ժամանակ իր խոսքն ասի։ Հիմա մենք սպասում ենք ԲՀԿ-ի տարբերակին, որից հետո հանդես կգանք … Read more

«Ակնհայտ սուտ է». Իվետա Տոնոյան

ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում հատնում է․ «Վահագն Ալեքսանյանն ԱԺ-ում այսօրվա ճեպազրույցում հայտարարել է, թե 22/18 ընտրատեղամասում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իրականում ստացել է 7 ձայն, մինչդեռ ԿԸՀ կայքում նշված է 22։ Սա ակնհայտ սուտ է։ Ընտրատեղամասի պաշտոնական արձանագրության համաձայն՝ ԲՀԿ-ն ստացել է 22 ձայն, և հենց այդ 22 … Read more

«Փաշինյանը քննարկում է ՔՊ-ի անդամակցությունը ԵԺԿ-ին»․ #Euractiv

Նիկոլ Փաշինյանը բանակցություններ է վարում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ «Եվրոպական ժողովրդական կուսակցության» (ԵԺԿ) անդամակցության շուրջ, որը Եվրոմիության առաջատար կուսակցություն է: Այս մասին հայտնում է Euractiv-ը։ Ըստ լրատվամիջոցի՝ դեռևս պաշտոնական որոշում չի կայացվել, ինչպես նաև ժամկետներ չեն նշվել։ Սակայն Փաշինյանն արդեն հետաքրքրություն է հայտնել, և համաեվրոպական քաղաքական միավորումը, ենթադրաբար, կարող է հաստատել «Քաղաքացիական պայմանագրի» անդամակցությունը 2026 թվականի … Read more