«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան եթերում ասել է․ «Հիմա գնում է ձայների վերահաշվարկ, որի արդյունքում կիմանանք՝ ԲՀԿ-ն անցնո՞ւմ է խորհրդարան, թե՞ ոչ, այդ դեպքում արդեն կհասկանանք՝ ընդդիմությունը հնարավորություն կունենա՞ ԱԺ-ում գլխավոր դատախազ և այլ պաշտոնյաներ ընտրելու ժամանակ իր խոսքն ասի։ Հիմա մենք սպասում ենք ԲՀԿ-ի տարբերակին, որից հետո հանդես կգանք հայտարարությամբ։
Նշեմ նաև, որ իշխանության փոփոխության համար 2 տարբերակ կա՝ ընտրություններ և փողոցային սահմանադրական ճանապարհով պայքար։ Փողոցային պայքարի արդյունքում պետք է ԱԺ պատգամավորների մեծամասնությունը քվեարկի փոփոխության օգտին։ Այսօր, եթե ՔՊ-ից 8 պատգամավոր փոխի իր դիրքորոշումը, Փաշինյանը կորցնում է աթոռը։ Իհարկե, ընտրություններից հետո դա բարդ է, բայց մենք մեծ հնարավորություն կարող ենք տեսնել այդտեղ»։