Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա․ Ուրսուլա ֆոն դեր Լայենը շնորհավորել է Փաշինյանին

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարությունից։ «Հարգելի՛ Նիկոլ Փաշինյան, շնորհավորում եմ Ձեզ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ 2018 թվականին Ձեր գլխավորած թավշյա հեղափոխության ոգին կենդանի է և առողջ։ Մենք խորապես գնահատում ենք մեր գործընկերությունը … Read more

Ովքե՞ր ԲՀԿ նախընտրական ցուցակից պատգամավորական մանդատ կստանան․ անուններ

Meganews-ը ներկայացնում է, թե քաղաքական ուժերից ով քանի պատգամավոր կունենա խորհրդարանում և ովքեր են նրանք։ Քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախնական արդյունքներով հաղթահարել է 4 տոկոսի շեմը։ ԲՀԿ-ն ձևավորվելիք նոր խորհրդարանում կունենա 5 պատգամավորական մանդատ։ Իսկ ովքեր են ԲՀԿ-ի նախընտրական ցուցակի առաջին 5 համարները․ Գագիկ Ծառուկյան, Անդրանիկ Թևանյան … Read more

«Ժողովուրդն իր քվեարկությամբ տեր կանգնեց պետությանը»․ Նիկոլ Փաշինյան

Ընտրությունների հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում է՝ մշտական հանձնաժողովների նիստում 2025թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկմանը հանդես է գալիս ելույթով։ Նրան դիմավորեցին ծափերով։ «Ժողովուրդն իր քվեարկությամբ տեր կանգնեց պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Հայաստանի Հանրապետությանը և պետք է արձանագրեմ, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախվեց»,- իր խոսքում նշեց Փաշինյանը։

ՔՊ-ն կունենա 61 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 28, «Հայաստան»-ը՝ 11, ԲՀԿ-ն՝ 5․ Արփինե Հովհաննիսյան

ԱԺ նախկին փոխնախագահ, իրավաբան Արփինե Հովհաննիսյանը գրում է․ «Այս պահին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ամփոփված արդյունքների, ինչպես նաև մի շարք հաշվարկների և բանաձևերի կիրառման արդյունքում (ազգային փոքրամասնությունների մանդատների բաշխում, ձայների փոշիացում) Ազգային ժողովի մանդատային պատկերը հետևյալն է․ 61 մանդատ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, 28 մանդատ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին, 11 մանդատ՝ «Հայաստան» դաշինքին և 5 մանդատ՝ «Բարգավաճ … Read more

«Պարտությունն էլ արժանապատիվ պիտի ընդունել»․ Բաբկեն Թունյան

ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թե բա՝ մինչև ամբողջական արդյունքները հրապարակելն ասուլիս են տալիս ու ասում հաղթում ենք: Ոնց որ մոռացաք, որ մարդամեկը մինչև ընտրությունները իրեն վարչապետ էր հռչակել, հալվում էր, երբ իրեն «պարոն վարչապետ»-ով էին դիմում, կառավարության նիստ էին անում… Պարտությունն էլ արժանապատիվ պիտի ընդունել: Չնայած՝ … Read more

Ղազախստանի նախագահ Տոկաևը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Ղազախստանի նախագահ Տոկաևը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ   «Ղազախստանը պատրաստ է շարունակել ակտիվ համագործակցությունը բարեկամ Հայաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում»,-ընդգծել է Տոկաևը։ Տոկաևը ողջ հայ ժողովրդին մաղթել է հաջողություններ պետականության զարգացման ճանապարհին, ինչպես նաև խաղաղություն, հանգստություն և բարեկեցություն:

Մեր տարածաշրջանը փակուղուց վերածվում է խաչմերուկի, և դա շատ լավ նորություն է բոլորիս համար․ վարչապետ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շտաբում հրավիրված ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց նաև Թուքիայից ժամանած լրագրողը։ Նա հետաքրքրվեց՝ ինչ ուղերձ ունի նաև Թուրքիային և Ադրբեջանին։ «Գիտեք, ուղերձը նույնն է՝ Հայաստանի ժողովուրդը ցանկանում է խաղաղություն և տարածաշրջանային բարօրություն՝ տարածաշրջանային համագործակցության համար: Եվ ես հուսով եմ, որ սա դրական արձագանքների կարժանանա թե՛ Թուրքիայի և թե՛ Ադրբեջանի կողմից: … Read more