Ընտրությունների հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում է՝ մշտական հանձնաժողովների նիստում 2025թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկմանը հանդես է գալիս ելույթով։ Նրան դիմավորեցին ծափերով։ «Ժողովուրդն իր քվեարկությամբ տեր կանգնեց պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Հայաստանի Հանրապետությանը և պետք է արձանագրեմ, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախվեց»,- իր խոսքում նշեց Փաշինյանը։