Զելենսկին հայտարարել է Կիեւում Ուկրաինայի անվտանգության ծառայության շենքին ԱԹՍ-ի հարվածի մասին (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Կիեւի Վոլոդիմիրսկա փողոցում Ուկրաինայի անվտանգության ծառայության կենտրոնական շենքինԼ Ըստ Զելենսկիի՝ անօդաչու թռչող սարքը ուղղված է եղել անմիջապես Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Ալեքսանդր Պոկլադի գրասենյակի վրա։ Նա հանձնարարել է Պոկլադին պատրաստել «համարժեք, շոշափելի և, եթե հնարավոր է, հայելային» արձագանք Ռուսաստանին։ Քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ հարվածի հետևանքով վիրավորվել … Read more

Բրատիսլավան չի աջակցի ԵՄ վետոյի իրավունքի վերացմանը

Սլովակիան չի աջակցի Եվրահանձնաժողովի՝ կարևոր որոշումների կայացման գործընթացում վետոյի իրավունքը սահմանափակելու նախաձեռնությանը։ Այս մասին հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Բուլղարիայի վարչապետ Ռումեն Ռադեւի հետ բանակցություններից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ։ «Վետոյի իրավունքը կարմիր գիծ է. մենք չպետք է հրամաններ ընդունենք Բրյուսելից։ Հենց վետոյի իրավունքն է երաշխավորում Եվրամիության կենսունակությունը, որ այն կարող է որոշումներ կայացնել փոխադարձ փոխզիջումների հիման … Read more

Խաչատրյանի պաշտպանության թիմը ՄԻԵԴ է ներկայացրել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում

Գագիկ Խաչատրյանի պաշտպանության թիմը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում։  Դիմումով Եվրոպական դատարանից խնդրել են հրահանգել ՀՀ կառավարությանը անմիջապես ազատ արձակել Գագիկ Խաչատրյանին, ձեռնպահ մնալ նրան պատգարակով շարունակաբար տեղից տեղ տեղափոխելու պրակտիկայից, վերացնել բացակայելու արգելքը որպես խափանման միջոց, որպեսզի նա կարողանա մեկնել արտերկիր պահանջված բուժումը ստանալու նպատակով։ Սեպտեմբերի 2-ից նա … Read more

Արգենտինայի նախագահը հայտարարել է Ֆոլկլենդյան կղզիների մոտ բազա կառուցելու, նավթի և գազի նախագծերին մասնակցող ընկերությունների դեմ միջոցառումների մասին

Արգենտինայի նախագահը հայտարարել է Ֆոլկլենդյան կղզիների մոտ բազա կառուցելու, նավթի և գազի նախագծերին մասնակցող ընկերությունների դեմ միջոցառումների մասին

Նախկին հրամանատարը «Մարտի 1»-ին հրահանգել է ցուցարարների ուղղությամբ «Չերյոմուխա-7» կիրառել․ դատախազությունը նոր մեղադրյալ է գտել

Դատախազի՝ 2026 թվականի սեպտեմբերի 4-ի որոշմամբ, 2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում,  հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2003 թվականից մինչև 2008 թվականի հուլիսի 2-ը ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Գ.Գ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք, … Read more

Դատարանը Ծառուկյանի կալանքը երկարացրեց

Դատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց 2 ամսով: Ծառուկյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կազմակերպելու համար։ Պաշտպանական կողմը հետապնդումը որակում է քաղաքական։

ԱՄՆ-ի զինվորականները անջատում են գովազդային նույնականացուցիչները սարքերում․ Reuters

ԱՄՆ-ի բանակն անջատել է որոշ բջջային հեռախոսների և համակարգիչների գովազդային նույնականացուցիչներն այն բանից հետո, երբ հայտնի էր դարձել, որ Մերձավոր Արևելքում ամերիկյան զորքերին հետևելու համար օգտագործվել են առևտրային առումով հասանելի վայրի տվյալներ, գրել է Reuters-ը։ ԱՄՆ Սենատի ռազմական կոմիտեին ուղղված նամակների համաձայն՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերը երկու ամիս առաջ անջատել են գովազդային նույնականացուցիչները համակարգիչներում և բջջային սարքերում: ԱՄՆ հատուկ … Read more