Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Կիեւի Վոլոդիմիրսկա փողոցում Ուկրաինայի անվտանգության ծառայության կենտրոնական շենքինԼ
Ըստ Զելենսկիի՝ անօդաչու թռչող սարքը ուղղված է եղել անմիջապես Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Ալեքսանդր Պոկլադի գրասենյակի վրա։
Նա հանձնարարել է Պոկլադին պատրաստել «համարժեք, շոշափելի և, եթե հնարավոր է, հայելային» արձագանք Ռուսաստանին։
Քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ հարվածի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ։ Վիրավորներից չորսը հոսպիտալացման կարիք են ունեցել։ Կլիչկոն չի մանրամասնել՝ նրանք անվտանգության ծառայության աշխատակիցնե՞ր են, թե՞ ոչ։