Ադրբեջանն ընդլայնել ու ամրապնդել է իր դիրքերը Հայաստանի օկուպացված տարածքներում. Սերգեյ Մելքոնյան

«Ադրբեջանն ընդլայնել ու ամրապնդել է իր դիրքերը Հայաստանի օկուպացված տարածքներում։ Խոսքը վերաբերում է 2021-ին ներխուժման արդյունքում Սյունիքում Ադրբեջանի դիրքերին»,-գրում է պատմական գիտությունների թեկնածու, իսրայելագետ և միջազգայինագետ Սերգեյ Մելքոնյանը՝ կից հրապարակելով լուսանկարներ։

«Դիրքը մոտ 3 կմ խորությամբ ներխուժում է Հայաստանի տարածք (համաձայն թե՛ Google Maps-ի, թե՛ ԽՍՀՄ զինված ուժերի Գլխավոր շտաբի՝ 1974 թվականի քարտեզի)։ Դեռևս 2024 թվականի մայիսին Երևանն ու Բաքուն պայմանավորվել էին իրականացնել «սահմանազատում»՝ հիմնվելով ԽՍՀՄ զինված ուժերի Գլխավոր շտաբի քարտեզների վրա։

Չնայած դրան՝ Բաքուն ամրապնդեց դիրքը (կամ ավելի ճիշտ՝ մեկից ավելի դիրքեր) մի տարածքում, որն անվիճելիորեն պատկանում է Հայաստանին»,-գրել է նա՝ նշելով, որ համեմատել է 2025 թվականի մայիսի և հուլիսի պատկերները։

Leave a comment