«Քաղաքացիական պայմանագիր»-ը հաստատել է եկեղեցու շուրջ իրավիճակն ուսումնասիրելու հանձնաժողովի կազմը
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել ու 62 կողմ ձայնով հաստատել է Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ուսումնասիրելու համար ստեղծված քննիչ հանձնաժողովի կազմը: Հանձնաժողովը ղեկավարելու է ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը: Ազգային ժողովի երկու ընդդիմադիր խմբակցություններն ավելի վաղ հայտարարել էին, որ չեն մասնակցի քննիչ հանձնաժողովի հաստատման քննարկմանն ու քվեարկությանը: