Ողբերգական դեպք՝ Երևանում, բեռնատարը վրաերթի է ենթարկել մի տղամարդու և բախվել խոտանված մեքենայի․ Shamshyan

Այսօր` հոկտեմբերի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աստղիկ» բժշկական կենտրոն տղամարդու դի է տեղափոխվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նմանատիպ տեղեկություններ ստացվել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում։

Հիվանդանոց մեկնած Շենգավիթի համայնքային ոստիկանները` բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ, պարզել են, որ տեղեկությունը հավաստի է։

Այնուհետև համայնքային ոստիկաններն ու ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանի, վաշտի հրամանատար Արարատ Պետրոսյանի գլխավորությամբ, պարզել են, որ մահացածի մարմինը հիվանդանոց են տեղափոխել Արարատյան զանգվածի հասցեներից մեկից, և իրավապահները, մեկնելով նշված հասցե, այնտեղ հայտնաբելեր են «MAZ» մակնիշի բեռնատար։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վահագն Հովսեփյանը ու Դավիթ Ենոքյանը։

Տեղում ստացված օպերատիվ տեղեկություններով՝ «MAZ» մակնիշի բեռնատարը կայանված է եղել, երբ ինքնաբերաբար առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել հիվանդանոց տեղափոխված մահացած տղամարդուն, ապա շարժվել առաջ ու բախվել խոտանված վիճակում կայանված ավտոմեքենային։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Leave a comment