2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծած ուսուցչուհուն ձերբակալե՞լ են

Սեպտեմբերի 30-ին Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի միջնակարգ դպրոցում 2-րդ դասարանի աշակերտուհու հարազատների պնդմամբ՝ դպրոցի ուսուցչուհին դասարանում ֆիզիկական բռնություն է կիրառել երեխայի նկատմամբ։ SHAMSHYAN.com-ի հետ զրույցում երեխայի մորաքույրը փոխանցեց, որ ուսուցչուհին դասարանում հարվածել է երեխային, ինչից հետո վերջինս վախեցած դուրս է վազել դասասենյակից։ Ըստ հարազատի՝ դասարանում այդ պահին ևս մեկ անձ է եղել, ով երևում է … Read more

Ստամբուլում դանակահարության հետևանքով ծանր վիրավորված աշակերտներից մեկը մահացել է

Այս առավոտ Ստամբուլի Բաշաքշեհիր թաղամասի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած դանակահարության հետևանքով ծանր վիրավորում ստացած աշակերտներից մեկը մահացել է։ Այս մասին հայտնել է Թուրքիայի կրթության նախարար Յուսուֆ Թեքինը։ Ստամբուլի Բաշաքշեհիր թաղամասի դպրոցում տեղի ունեցած դանակահարության ժամանակ ութ աշակերտ է վիրավորվել։ Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին «Իմամ Հաթիփ» միջնակարգ դպրոցում։ Մեկ այլ դպրոցի 15-ամյա աշակերտուհին մտել էր դպրոցի տարածք … Read more

Հոկտեմբերի 7-ին 09:00-ից մինչև հոկտեմբերի 8-ն 09:00-ն ջուր չի լինելու․ հասցեներ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ մաքրման կայանի աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 7-ին ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 8-ը ժամը 09:00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան, Կամո, Մանթաշյան, Հակոբջանյան, Վասիլև, Մխիթարյան, Օրջոնիկիձե, Աթարբեկյան, Մ. Գորկի, Անդրանիկ, Աթարբեկյան, Մխիթարյան, Աղայան, Կամարինի և Արցախ փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության … Read more