Ստամբուլում դանակահարության հետևանքով ծանր վիրավորված աշակերտներից մեկը մահացել է

Այս առավոտ Ստամբուլի Բաշաքշեհիր թաղամասի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած դանակահարության հետևանքով ծանր վիրավորում ստացած աշակերտներից մեկը մահացել է։

Այս մասին հայտնել է Թուրքիայի կրթության նախարար Յուսուֆ Թեքինը։

Ստամբուլի Բաշաքշեհիր թաղամասի դպրոցում տեղի ունեցած դանակահարության ժամանակ ութ աշակերտ է վիրավորվել։ Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին «Իմամ Հաթիփ» միջնակարգ դպրոցում։

Մեկ այլ դպրոցի 15-ամյա աշակերտուհին մտել էր դպրոցի տարածք ու դանակով հարձակվել այլ աշակերտների վրա։ Միջադեպի հետևանքով վիրավորված ութ աշակերտ տեղափոխվել է հիվանդանոց։

Leave a comment