Արմավիրի ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել

ՆԳՆ ոստիկանության ծառայողները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքները։ Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է,  որ Արմավիր քաղաքից Հացիկ գյուղ տանող ճանապարհին՝ կամրջի տակ, զենք-զինամթերք է թողնել։ Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ, … Read more

Իմացեք, թե ինչ է կատարվում ձեր մեջքի հետևում

Պատուհան #1 Եթե ձեզ գրավել է առաջին պատուհանը, ապա դուք, հավանաբար, գնահատում եք անկեղծությունը և չեք սիրում, երբ ինչ-որ բան թաքցված է ձեզանից: Կարևոր է, որ դուք հասկանաք, թե ինչ է կատարվում ձեր շուրջը, հատկապես, երբ խոսքը վերաբերում է սիրելիներին: Այնուամենայնիվ, մարդկանց կողմից քննարկվող ամեն ինչ պարտադիր չէ, որ ձեր մասին լինի: Հնարավոր է, որ … Read more

Իրկուտսկի մերձակայքում կարանտին է սահմանվել «առավել վտանգավոր վարակի պատճառով»

Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկի մարզի ղեկավար Իգոր Կոբզեւն անցկացրել է մարզային սանիտարահամաճարակաբանական հանձնաժողովի արտահերթ նիստ, որին մասնակցել է Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Աննա Պոպովան։ Մարզպետի խոսքով՝ նիստի անցկացման պատճառը տեղի բնակիչներից մեկի մոտ «առավել վտանգավոր վարակի» կասկածելի դեպքն է եղել։ Շելեխովի շրջանի ղեկավար Մաքսիմ Մոդինը սոցիալական ցանցերում պարզաբանել է, որ շրջանային հիվանդանոցի ստացիոնար բաժանմունքը կարանտինի է … Read more

Ժաննա Նեմցովան և որոշ կազմակերպություններ ճանաչվել են օտարերկրյա գործակալ

Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությունը թարմացրել է օտարերկրյա գործակալների ռեեստրը։ Ցանկում այժմ ընդգրկված են լրագրող և քաղաքացիական ակտիվիստ Ժաննա Նեմցովան, փաստաբան Ռուստամ Խուաժեւը,  «Նավալնու թիմը» և «Ռեանիմացիա» տեղեկատվական հարթակները։ Նախարարությունը նշել է, որ Նեմցովան «կեղծ տեղեկություններ է տարածել» Ռուսաստանի իշխանությունների կայացրած որոշումների և նրանց վարած քաղաքականության վերաբերյալ։ Գերատեսչությունն ընդգծել է, որ նա դեմ է արտահայտվել Ուկրաինայում իրականացվող հատուկ … Read more

Հայը կարող է մտնել տուն ու տեսնել պառկած ու զինված ադրբեջանցու․ չեմ զարմանա՝ կնոջը դատապարտեն

Mediahub.am մուլտիմեդիա կայքը հիմնադրվել է 2021 թվականին: Այն նպատակ ունի իր ընթերցողներին ներկայացնել լիարժեք, թարմ և օպերատիվ տեղեկատվություն Հայաստանում, Սփյուռքում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Mediahub.am-ում կտեսնեք մեդալի բոլոր կողմերը, կլսեք քաղաքացու ձայնը, կծանոթանաք Հայաստանի լավագույն փորձագետների վերլուծություններին՝ թեմատիկ ռեպորտաժների, հարցազրույցների և բազմաժանր հաղորդումների շրջանակում։ Մեզ հետ դուք 24/7 ռեժիմով ուղիղ եթերներով կարող եք … Read more

Խարկովում ավիառումբերով հարվածներ են հասցվել

Ուկրաինայի Խարկով քաղաքում ավիառումբերի հարվածների հետևանքով առնվազն մեկ մարդ է զոհվել։ Եւս ինը հոգի վիրավորվել են, այդ թվում՝ երեխաներ։ Քաղաքապետ Իգոր Տերեխովը հայտնել է, որ երկու կառավարվող ավիառումբ է ընկել Սլոբոդսկի և Նեմիշլյանսկի շրջանների բնակելի թաղամասերում։ Նրա խոսքով՝ ռումբերից մեկը հարվածել է բնակելի շենքի։

Քիշնեւի օդանավակայանը տարհանվել է ռումբի առկայության մասին ահազանգից հետո

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւի օդանավակայանում ռումբի առկայության մասին ահազանգ է ստացվել, հայտնել է երկրի սահմանային ոստիկանությունը։  Ուղևորներն ու անձնակազմը տարհանվել են։ Չվերթերի գրանցումը ժամանակավորապես դադարեցվել է, իսկ դեպքի վայր են ուղարկվել հանրապետության ՆԳՆ հատուկ ստորաբաժանումները։ Իշխանությունները նախազգուշացրել են հնարավոր ուշացումների և չվացուցակի փոփոխությունների մասին։

Եվրոպան պատրաստ չէ հնարավոր պատերազմներին և հիբրիդային սպառնալիքներին․ Բելգիայի ՊՆ նախարար

Եվրոպան պատրաստ չէ հնարավոր պատերազմներին և հիբրիդային սպառնալիքներին «փափուկ ուժին» (soft power) երկար ժամանակ առաջնահերթություն տալու պատճառով, հայտարարել է Բելգիայի պաշտպանության նախարար Տեո Ֆրանկենը։ Ֆրանկենի խոսքով՝ աշխարհամասը ներդրումներ է կատարել սոցիալական ապահովության, կենսաթոշակների և այլ սոցիալական համակարգերի մեջ, սակայն բավարար ուշադրություն չի դարձրել ռազմական արդյունաբերությանն ու պաշտպանական կարողություններին։ «Երբ ինչ-որ մեկը հիվանդանում է կամ կորցնում աշխատանքը, մենք … Read more

Եկեղեցու հարցով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի և 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի շարք հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և դրա արդյունքում հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ … Read more

Պորտուգալիայում ցանկանում է լուծել Ռոնալդուի հետ կապված խնդիրը

Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան ցանկանում է լուծել «Ալ Նասսր»-ի ավագ Կրիշտիանու Ռոնալդուի հետ կապված խնդիրը, հայտնել է Marca-ն։ Հաջորդ շաբաթ ֆեդերացիայից կհանդիպեն ֆուտբոլիստի հետ վեճը կարգավորելու և նրա կարիերան ավարտելու որոշումը կանխելու նպատակով։