Պուտին-Փաշինյան առանձին հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում, թեև չի կարելի բացառել շփումները ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում. Ուշակով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձին հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում, թեև չի կարելի բացառել շփումները ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ հնարավոր այցի վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ չկան։ Անկեղծ ասած, այդ կապակցությամբ դեռ դիվանագիտական շփումներ չեն եղել, ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի նախագահի օգնականը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment