Գազանջատումներ են սպասվում՝ հոկտեմբերի 5-ին և 6-ին․ հայտնի են հասցեները

Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի և Շիրակի մարզերի մի շարք բնակավայրերում՝ հոկտեմբերի 5-ին և 6-ին: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 5-ին ժամը 09։00-ից մինչև հոկտեմբերի 6-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Զարինջա, Ցամաքասար, Սուսեր, Հացաշեն, Նոր Արթիկ բնակավայրերի, Շիրակի մարզի Սառնաղբյուր, Լանջիկ, Ձիթհանքով, Քարաբերդ, Ջրափի, Հայկաձոր, Սարակապ, Աղին, Իսահակյան, Անիավան, Անիպեմզա բնակավայրերի գազասպառողների և հարակից տարբեր … Read more

ԵԽ 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական սառեցված ակտիվները

Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել սառեցված ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի ակտիվներ, հաղորդում է Euronews-ը։ Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել Եվրահանձնաժողովին վերաբացել այս հարցը։ Նրանք առաջարկում են ռուսական ակտիվները Euroclear-ից փոխանցել ԵՄ հատուկ մեխանիզմ, որի միջոցով միջոցները կարող են ուղղվել Ուկրաինային աջակցելու համար։ Նոր մեխանիզմը նաև կբաշխի Ռուսաստանի կողմից հնարավոր … Read more

Ջերմաստիճանը կբարձրանա. ի՞նչ եղանակ է սպասվում՝ հոկտեմբերի 5-9-ը

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 5-ի գիշերը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 5-ի կեսօրից հետո, 6-8-ի` գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-9-ը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։ Երեւանում հոկտեմբերի 5-ի գիշերը, 9-ին սպասվում է … Read more

Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի կպահի նրա գերեզմանի տեղը

Անատոլի Կաշպիրովսկու հուղարկավորությունը կանցկացվի փակ ձևաչափով, իսկ նրա թաղման վայրը ընտանիքը չի հրապարակելու։ Այս մասին ТАСС-ին հայտնել են Կաշպիրովսկու մերձավոր շրջապատից։ «Հուղարկավորությունը կանցկացվի փակ ձևաչափով», — գործակալությանը հայտնել է Կաշպիրովսկու այրու ազգականը։ Նա տեղեկացրել է, որ հոգեթերապևտի մարմինը չեն դիակիզելու։ Պրոդյուսեր Սերգեյ Դվորցովը ճշտել է, որ ընտանիքը մտադիր չէ բացահայտել Կաշպիրովսկու թաղման վայրը նույնիսկ նրա … Read more

«Flydubai»-ի չվերթի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր․ Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանին ինչ-որ գործողություններ ծրագրելու մեջ մեղադրում են բացառապես այն հայտարարությունների հիման վրա, որոնք հնարավոր չէ ստուգել։ «Օրինակ՝ Ֆեյրֆորդի ավիաբազայի հետ կապված, որը ԱՄՆ-ն օգտագործել է Իրանի ուղղությամբ հարձակումներ իրականացնելու համար։ Կամ «Flydubai»-ի չվերթի դեպքում։ Կարծում եմ՝ նույնիսկ նախադպրոցական տարիքի երեխաները հասկացան, թե որքան անփույթ … Read more

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ։ Այս մասին հայտնում են Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունից։ Ներկայումս զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Արգենտինայի հավաքականը ընկերական խաղում հաղթել է Բուրկինա Ֆասոյի ընտրանուն

Հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը աշխարհի գործող փոխչեմպիոն Արգենտինայի ազգային հավաքականը Բուենոս Այրեսի «Մոնումենտալ» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց Բուրկինա Ֆասոյի ընտրանու հետ և 7-0 հաշվով ջախջախեց մրցակցին, հաղորդում է ArmSport.am-ը։ «Ալբիսելեստեի» կազմում գոլերի հեղինակներ դարձան հարձակվողներ Լաուտարո Մարտինեսն ու Խուլիան Ալվարեսը, կիսապաշտպաններ Նիկո Պասը, Ֆրանկո Մաստանտուոնոն, Ջուլիանո Սիմեոնեն և Ջանլուկա Պրեստիանին։ Աֆրիկյան թիմի պաշտպան Մումունի … Read more

Կրկին տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով

  Հանրապետության տարածքում հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-ի գիշերը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 5-ի կեսօրից հետո, 6-8-ի` գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-9-ը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։ Երեւանում հոկտեմբերի 4-ի ցերեկը, … Read more

Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, ՌԴ-ն կպայքարի իր ողջ ուժով

Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, Ռուսաստանը կպայքարի իր ողջ ուժով, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը։ «Ռուսաստանը կպայքարի Դոնեցկի նույնիսկ մեկ հարյուրերորդ մասի ազատագրման համար, քննարկելու բան չկա»,-նշել է նա։

Խոշոր վրաերթ՝ Երևանում, բեռնատարը հետիոտնի «ոտքի վրայով է վարել»

Այսօր մամուլում գրվեց, որ հոկտեմբերի 4-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 66-ամյա Արմեն Ս․-ն իր վարած «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցի 90/1 հասցեում՝ հետիոտնային անցումից մոտ 1.5 մետր հեռավորության վրա, վրաերթի է ենթարկել 2 կին հետիոտների։ MediaHub-ի տեսախցիկը ֆիքսել էր, որ ամբողջ փողոցում արնանման հետքեր կային:  MediaHub-ի տեղեկություններով՝ վնասվել … Read more