Ըմբիշ Ջանես Նազարյանը դուրս է եկել աշխարհի առաջնության եզրափակիչ
Ջանես Նազարյանը (71 կգ) դուրս է եկել Բաքվում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնության եզրափակիչ։ Կիսաեզրափակչում հայ ըմբիշը 8-0 հաշվով հաղթեց բուլղարացի մրցակցին։ Եզրափակչի ճանապարհին Ջանեսը բոլոր մրցակիցներին հաղթեց ընդմիջումներով՝ ընդհանուր 32-0 հաշվով։ Եզրափակիչում մրցակիցն է Ռուսաստանից Ասլան Ձուեւը։