Ճապոնիայում երկրաշարժից հետո մարդիկ մնացել են առևտրի կենտրոնի փլատակների տակ (տեսանյութ)

Ճապոնիայի Կումամոտո պրեֆեկտուրայում տեղի ունեցած երկրաշարժից հետո մարդիկ մնացել են առևտրի կենտրոնի փլատակների տակ։ Որոշ լրատվամիջոցներ հաղորդել էին, որ լսվել է պայթյուն։ Շենքը զգալի վնաս է կրել։

Ավելի վաղ Ճապոնիայում տեղի են ունեցել 5.0-ից մինչև 7.1 մագնիտուդ ուժգնությամբ մի շարք ցնցումներ։

Երկրաշարժի հետևանքով շենքի երկրորդ հարկը գրեթե ամբողջությամբ փլուզվել է։ Փրկարարները չեն կարողացել մտնել շենք, քանի որ մուտքը փակ է եղել։ Տուժածների թիվը անհայտ է։ Առևտրի կենտրոնի մի քանի աշխատակիցներ անհետ կորած են համարվում։

 

Leave a comment