Ըմբիշ Ջանես Նազարյանը դուրս է եկել աշխարհի առաջնության եզրափակիչ

Ջանես Նազարյանը (71 կգ) դուրս է եկել Բաքվում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնության եզրափակիչ։

Կիսաեզրափակչում հայ ըմբիշը 8-0 հաշվով հաղթեց բուլղարացի մրցակցին։ Եզրափակչի ճանապարհին Ջանեսը բոլոր մրցակիցներին հաղթեց ընդմիջումներով՝ ընդհանուր 32-0 հաշվով։

Եզրափակիչում մրցակիցն է Ռուսաստանից Ասլան Ձուեւը։

Leave a comment