Արտակարգ իրավիճակ Երևանի Դավիթ Բեկի պողոտայում․մարդաբոյ փոսերը 25-ից ավելի մեքենաների անվադողերն են պայթեցրել
Այսօր՝ փետրվարի 10-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի Դավիթ Բեկի պողոտայում։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ նշված պողոտայի մի քանի կիլոմետրանոց հատվածում հսկայական փոսերը իսկական պատուհաս են դարձել 25-ից ավելի վարորդների համար։ Տարբեր մակնիշի ավտոմեքենաներ հայտնվել են փոսերում, ինչի հետևանքով կամ անվահեծաններն են կոտրվել, կամ անվադողերն են պայթել։ Երջանիկ պատահականությամբ, բարեբախտաբար, տուժածներ չկան։ … Read more