«Տեսա, որ Քոչարյանի ջերմոցից մեկը պատասխանել էր վարչապետին». Հայկ Կոնջորյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Արձագանքելով ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի առաջարկին՝ ՔՊ-ական Հայկ Կոնջորյանն ասել է. «Տեսա, որ Ռոբերտ Քոչարյանի ջերմոցից ինչ-որ մեկը պատասխանել էր վարչապետին ու հասկացա, որ էլի սխալ են հասկացել: Հիմա առաջադրանքը փոխում է իր ձևը. Ծտի ճուտը՝ ճմբան ծերին, ծտի ճտի ճիտը՝ ծուռ: Մի արտասանեք, կարդացեք ուղղակի, ցույց տվեք ձեր լեզվական հմտությունները»:

«Աշխատում ենք Սիրիային հեռու պահել ցանկացած հակամարտությունից»․ Ալ-Շարաա | ՄԱՄՈՒԼ.ամ

Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարաան հայտարարել է Մերձավոր Արևելքում պատերազմի ֆոնին երկիրը հակամարտությունից զերծ պահելու ձգտման մասին: Ինչպես հաղորդում է Al Arabiya-ն, նա այս հայտարարությունն արել է Դամասկոսի նախագահական պալատում: «Մենք ուշադիր հաշվարկում ենք մեր քայլերը և աշխատում ենք Սիրիային հեռու պահել ցանկացած հակամարտությունից։ Կարևոր է հիշել, որ Սիրիան միշտ եղել է հակամարտությունների և բախումների թատերաբեմ … Read more

«Հերիք է խաղաղությունից խոսես. դու ուր, խաղաղությունն ուր»․ Էդուարդ Շարմազանով | ՄԱՄՈՒԼ.ամ

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Պատերազմի, աղետի ու պարտության սիմվոլը չի կարող բերել խաղաղություն։     Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն Արցախ են հանձնել։     150.000 հայ մարդու տուն ու գերեզման են զիջել Արցախում։     Հազարավոր կյանքեր են զիջել։     Հարյուրավոր վանքեր են զիջել։     100-ից ավել հայկական գյուղ ու քաղաք են զիջել։     Շուշի ու Դադիվանք, Ամարաս ու … Read more

Պատմության մեջ առաջին անգամ Սուրբ Հարության տաճարում ժամանակավորապես դադարեցվել են ժամերգությունները | ՄԱՄՈՒԼ.ամ

Երուսաղեմում պատմության մեջ առաջին անգամ ժամանակավորապես դադարեցվել են ժամերգությունները Սուրբ Հարության տաճարում։ Նշվում է, որ սրբավայրը փակվել է դեռևս փետրվարի 28-ին՝ Իրանի հետ ռազմական հակամարտության սկսվելու պատճառով, հաղորդում է Aleteia-ն։ Սահմանափակումները մտցվել են Մեծ Պահքի ժամանակահատվածում և, հավանական է, տաճարը փակ կմնա նաև Զատկի օրերին։

«Դուք քաղաքական գործիչ չեք, ինչո՞ւ եք ասում Կտրիճ Ներսիսյան». լրագրողը՝ Անդրանիկ Սիմոնյանին (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Կտրիճ Ներսիսյանի եղբայրը Սովետական միության ԿԳԲ-ի գործակալ է եղել և այդ փաստն ԱԱԾ-ն հանրայնացրել է»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը: Հարցին՝ դուք քաղաքական գործիչ չեք, ինչպե՞ս եք օգտագործում Կտրիճ Ներսիսյան ձևակերպումը, ասաց. «Այնպես, ինչպես օգտագործեցի»:

Իրանը հայտնել է հարվածների նոր ալիքի մասին | ՄԱՄՈՒԼ.ամ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) «Իրական խոստում 4» գործողության 67-րդ ալիքի ընթացքում հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի բազաներին և ամերիկյան ռազմական ենթակառուցվածքներին: Այս մասին հայտնում է ԻՀՊԿ մամուլի ծառայությունը: «Ալիքի ընթացքում միջին հեռահարության բալիստիկ հրթիռներով ճշգրիտ հարվածներ են հասցվել՝ ԱՄՆ «Ալի ալ-Սալեմ» ավիաբազային (Քուվեյթ), անօդաչու թռչող սարքերի և տիեզերական ուժերի հրամանատարությանը, ինքնաթիռների տեխնիկական սպասարկման … Read more

«Հնարավո՞ր է երեխայի հորը ևս մեղադրանք ներկայացվի». հարց՝ Արփինե Սարգսյանին (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Մենք Քննչական կոմիտեի հետ շարունակում ենք աշխատանքները, անձի նկատմամբ խափանան միջոց կա ընտրված։ Շարունակում ենք աշխատանքները, որպեսզի ընտանիքի մյուս անդամներին վերաբերելի իրավիճակներին ևս իրավական գնահատական կարողանանք տալ»,- ճեպազրուցի ժամանակ ասել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն՝ անդրադառնալով Արարատի մարզում խորթ մոր կողմից մանկահասակ երեխային ծեծի ենթարկելու դեպքին։ «Հնարավո՞ր է հորը ևս մեղադրանք առաջադրվի»,- լրագրողի դիտարկմանն ի … Read more

Տնտեսավարող տուգանվել է՝ հանրահայտ ապրանքային նշանների ներքո ոչ օրիգինալ օծանելիք իրացնելու համար | ՄԱՄՈՒԼ.ամ

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը հայտնում է․ ««Yourshop.am», «L’Arôme.am», «Tevosyans Perfume» էջերը շահագործողը տուգանվել է՝ հանրահայտ ապրանքային նշանների ներքո ոչ օրիգինալ օծանելիք իրացնելու համար.     Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը «Սպառողի օգնական» հարթակի միջոցով մի շարք քաղաքացիների կողմից ներկայացված բողոքների հիման վրա վարույթ էր հարուցել ԱՁ Տիգրան Թևոսյանի նկատմամբ։     Հարուցված վարույթի քննության արդյունքում պարզվել … Read more

«Օրը մի առաջարկով ուզում է ընկնել մարդկանց ոտքերի տակ»․ Էդգար Ղազարյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Բարձրագույն կրթություն չունեցող մեր տգետ Թույլոն մենակ է մնացել։ Տեսնում է, որ իրեն այլևս շան տեղ դնող չկա, օրը մի առաջարկով ուզում է ընկնել մարդկանց ոտքերի տակ։ Հայոց լեզվի ուղղագրության վարժությունները պետք է Թույլոյին առաջարկել, որ կազմակերպի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում՝ տգետների դպրոցի շրջանակներում։ Ինձ հետաքրքիր է, … Read more

Թբիլիսիում հրաժեշտ են տալիս Իլիա Երկրորդին (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Թբիլիսիի Սուրբ Երրորդության տաճարում տեղի է ունենում Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդի հրաժեշտի արարողությունը։ Հոգևոր առաջնորդին հարգանքի տուրք մատուցել ցանկացողների հերթը ձգվում է հարյուրավոր մետրեր: Հիշեցնենք, որ Իլիա Երկրորդը մահացել էր մարտի 17-ին՝ 93 տարեկանում Թբիլիսիի կլինիկաներից մեկում։ Նա Վրաստանի եկեղեցու առաջնորդն էր 1977 թվականից։