Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարաան հայտարարել է Մերձավոր Արևելքում պատերազմի ֆոնին երկիրը հակամարտությունից զերծ պահելու ձգտման մասին: Ինչպես հաղորդում է Al Arabiya-ն, նա այս հայտարարությունն արել է Դամասկոսի նախագահական պալատում:
«Մենք ուշադիր հաշվարկում ենք մեր քայլերը և աշխատում ենք Սիրիային հեռու պահել ցանկացած հակամարտությունից։ Կարևոր է հիշել, որ Սիրիան միշտ եղել է հակամարտությունների և բախումների թատերաբեմ վերջին 15 և նույնիսկ ավելի տարիների ընթացքում, բայց այսօր այն ներդաշնակության մեջ է իր բոլոր հարևանների հետ տարածաշրջանային և միջազգային մակարդակներում»,- ասել է նա։