«Մեր հողերի մեջ նստած՝ ադրբեջանցիները մեզ թելադրում են. դա՞ է խաղաղությունը». Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Լրագրողների հետ զրույցում շարունակելով արձագանքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «սեպտեմբերին պատերազմ է լինելու, եթե ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չունենա» հայտարարությանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ասել է. «Պետք է լինի երաշխավորված խաղաղություն: Էսօր ի՞նչն է երաշխավորված, կասե՞ք: Մեր հողերի մեջ նստած՝ ադրբեջանցիները թելադրում են՝ Սևանը մերն է, 300 հազար մարդ պետք է գա բնակվի, պետք է ադրբեջանական դպրոցներ … Read more

«Այլևս չունի ո՛չ նոր միտք, ո՛չ վստահություն ներշնչող խոսք»․ Մանուել Մանուկյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Ակտիվիստ Մանուել Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ժողովուրդ ջան, ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը գնալով ավելի շատ անհասկանալի և անիմաստ քայլեր է անելու։ Դա բնական է, քանի որ սպառված է՝ այլևս չունի ո՛չ նոր միտք, ո՛չ վստահություն ներշնչող խոսք։ Մարդկանց մեծ մասը այլևս չի հավատում նրան։     Այս պայմաններում նա փորձելու է ուշադրություն գրավել տարբեր … Read more

«Քաղաքացիները պետք է իրազեկվեն անցանկալի հյուրի անհավասարակշիռ պահվածքի դեպքում իրենց անելիքի մասին»․ Էլինար Վարդանյան | ՄԱՄՈՒԼ.ամ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ուղեցույց՝ «արտակարգ հյուրի» դեպքում քաղաքացու պահվածքի.     Հանրային վայրերում անցանկալի հյուրի հանդիպման և վերջինիս անհավասարակշիռ պահվածքի դեպքում քաղաքացիները պետք է իրազեկվեն իրենց անելիքի մասին։     Երեկվա մետրոպոլիտենի միջադեպն առաջինը չէր, և մեծ է իմ անհանգստությունը, որ վերջինը չէ: Հետևաբար պետք է մշակել քաղաքացու պահվածքի ուղեցույց։     Իրավիճակ     Պատկերացրեք, դուք երթևեկում … Read more

«Վարչապետի մեր թեկնածուն ո՛չ հներից ա, ո՛չ՝ նորերից». Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Ասացիք՝ վարչապետի 4 թեկնածու ունեք, կասե՞ք անունները»,- դիմելով Գագիկ Ծառուկյանին՝ հարցրեց լրագրողը: «Մեր վարչապետի թեկնածուն ոչ հներից ա, ոչ՝ նորերից, նա ապագայի վարչապետ է: Երբ ժամանակը գա, ըստ կարգի՝ կասենք»,- ասաց ԲՀԿ առաջնորդը:

«Հանձնարարել եմ հինգ օրով հետաձգել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ հարվածները»․ Թրամփ | ՄԱՄՈՒԼ.ամ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Փենթագոնին հանձնարարել է հինգ օրով հետաձգել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին ուղղված հարվածները։ «Վերջին երկու օրերի ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը շատ լավ և արդյունավետ զրույցներ են ունեցել Մերձավոր Արևելքում հակամարտության ամբողջական լուծման վերաբերյալ։ Հիմնվելով այս խորը, մանրամասն և կառուցողական զրույցների տոնի և ոճի վրա, որոնք կշարունակվեն շաբաթվա ընթացքում, ես հանձնարարել … Read more

«Քանի գրոշի արժեք ունի քո ներողությունը, երբ գաղափարակիցներդ հարձակվել են նրա վրա»․ Արմեն Եղիազարյան | ՄԱՄՈՒԼ.ամ

ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հարց եմ տալիս Նիկոլ Փաշինյանին․ ինչի՞ց է, որ դուք ներողություն եք խնդրում Արցախցի կնոջը նրա մանկահասակ որդու մոտ վիրավորելու համար, բայց ձեր ջատագովները, համակիրները, ձեր արժեքային համակարգը կիսող զանգվածը թե իրական դեմքով և թե ֆեյք էջերով հարձակվել են նրա վրա։      Հիմա հասկանում եք, թե ձեր իրական արժեհամակարգը … Read more

«Արցախի ֆոնին նկարված արցախցիներին ԱԱԾ ծառայողները բերման են ենթարկել»․ Ռոման Երիցյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան եթերում հայտնում է․ «Վերջերս 3 արցախցիներ, ովքեր շինարարական աշխատանքներ են կատարում Տեղ և Գորիս համայնքներում, այցելել են Կոռնիձոր համայնք և լուսանկարվել Հակարի կամրջի և Արցախի ֆոնին։ Վերադարձի ճանապարհին նրանց կանգնեցրել են ԱԱԾ ծառայողները, փաստացի նրանց զրկել ազատությունից, առգարվել հետախոսները, զրկել փաստաբանի հետ կապ հաստատելու հնարավորությունից։ Մոտ 1-2 ժամ հետո նրանց տեղափոխել … Read more

Իրանում հարվածների հետևանքով ավելի քան 120 պատմական հուշարձան է վնասվել | ՄԱՄՈՒԼ.ամ

Իրանի տարածքում ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածների հետևանքով մշակութային և պատմական ժառանգության ավելի քան 120 կոթողներ են վնասվել, հաղորդել է Թեհրանի քաղաքային խորհրդի զբոսաշրջության և մշակութային ժառանգության կոմիտեի նախագահ Ահմադ Ալավին։ «Դրանցից 43-ը գտնվում են մայրաքաղաքում, դրանց թվում է նաև եզակի Գոլեստան պալատական համալիրը, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում»,- նրա խոսքերն է մեջբերում Mehr-ը։

Իրանը ցուցադրել է ՀՕՊ ստորգետնյա բազաներից մեկը (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Իրանը ցուցադրել է իր հակաօդային պաշտպանության ստորգետնյա բազաներից մեկը՝ հրթիռների մեծ պաշարներով, անվտանգ վերալիցքավորման հնարավորությամբ և հիմնական հակաօդային պաշտպանության համակարգերը թաքցնելու մեծ տարածքով, հաղորդում է Clash Report-ը։ Iran shows one of its underground air defense base with large missile stockpiles, safe reloading capability, and enough space to hide major air defense systems. pic.twitter.com/SdU9Pzq2cf — Clash … Read more

Խաղի ժամանակ գիտակցությունը կորցրած ֆուտբոլիստը մահացել է | ՄԱՄՈՒԼ.ամ

Կոլումբիական «Միլոնարիոս» ակումբի երիտասարդական թիմի ֆուտբոլիստ Սանտյագո Կաստրիլիոնը մահացել է 18 տարեկանում՝ խաղի ժամանակ գիտակցությունը կորցնելուց հետո, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Նրան անմիջապես ցուցաբերվել է թիմի բժիշկների օգնությունը, որից հետո տղային տեղափոխել են մասնագիտացված հիվանդանոց: «Չնայած բժիշկների ջանքերին՝ Սանտյագոն գիտակցության չի եկել և մահացել է այս կիրակի»,- ասվում է հայտարարության մեջ: