Խաղի ժամանակ գիտակցությունը կորցրած ֆուտբոլիստը մահացել է | ՄԱՄՈՒԼ.ամ

Կոլումբիական «Միլոնարիոս» ակումբի երիտասարդական թիմի ֆուտբոլիստ Սանտյագո Կաստրիլիոնը մահացել է 18 տարեկանում՝ խաղի ժամանակ գիտակցությունը կորցնելուց հետո, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Նրան անմիջապես ցուցաբերվել է թիմի բժիշկների օգնությունը, որից հետո տղային տեղափոխել են մասնագիտացված հիվանդանոց: «Չնայած բժիշկների ջանքերին՝ Սանտյագոն գիտակցության չի եկել և մահացել է այս կիրակի»,- ասվում է հայտարարության մեջ:

Leave a comment