ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Փենթագոնին հանձնարարել է հինգ օրով հետաձգել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին ուղղված հարվածները։
«Վերջին երկու օրերի ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը շատ լավ և արդյունավետ զրույցներ են ունեցել Մերձավոր Արևելքում հակամարտության ամբողջական լուծման վերաբերյալ։ Հիմնվելով այս խորը, մանրամասն և կառուցողական զրույցների տոնի և ոճի վրա, որոնք կշարունակվեն շաբաթվա ընթացքում, ես հանձնարարել եմ Պատերազմի նախարարությանը հինգ օրով հետաձգել Իրանի էլեկտրակայանների և էներգետիկ ենթակառուցվածքների դեմ ուղղված բոլոր հարվածները՝ կախված ընթացիկ հանդիպումների և քննարկումների հաջողությունից»,- գրել է Թրամփը Truth Social-ում։