«Սխալ եմ արել». Ալեն Սիմոնյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Նախ՝ Աղդամ եմ ասել, դա մեկ, երկրորդ, այդ մասին հարյուր անգամ խոսել եմ, երրորդը՝ սխալ եմ արել, որովհետև եղել եմ ձեր տրամաբանության մեջ, ոչ մի թիզականի.. ինձ էլ են ներարկել, որ դու պտի սրանով չբավարարվես, նստես, նայես Արաքսից էն կողմ ու երազես, որ Ադրբեջանը թուլանա, մի օր հարձակվելու ենք, Թուրքիան թուլանա, մի օր հարձակվելու ենք, … Read more

«Շատերիդ մոտ հարց է առաջանալու՝ արդյոք հնարավոր է քաղաքական պաշտոնից տեղափոխվել ՍԴ». Վլադիմիր Վարդանյան | ՄԱՄՈՒԼ.ամ

ՀՀ նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրելու համար առաջադրել է Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը: Իր ելույթում թեկնածուն նշեց. «Շատերիդ մոտ հարց է առաջանալու՝ արդյոք հնարավոր է քաղաքական պաշտոնից տեղափոխվել ՍԴ, ինչպե՞ս է հնարավոր ապահովել այդ պաշտոնում անաչառությունը և անկախությունը: Ասեմ, որ բացառություն չէ, երբ խորհրդարանի անդամը դառնում է Սահմանադրական դատարանի անդամ… ՀՀ ժողովորդի առջև դատավորը երդվում … Read more

«Պոլիկլինիկաներում որոշ նեղ մասնագետների կաբինետները գլորվում են դեպի փակում». Գևորգ Գրիգորյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Բժիշկ Գևորգ Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պոլիկլինիկաներում որոշ նեղ մասնագետների կաբինետները գլորվում են դեպի փակում և դրա միակ արդարացումը նախարարի կողմից «ցածր դիմելիություն» կոչվածն է…      Մի փոքր մանրամասնեմ, թե ինչ պարտականություններ ունեն վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի կաբինետները և այնտեղ աշխատող մասնագետները՝     1. Վարակիչ հիվանդությունների վաղ ախտորոշում և բուժում     2. Վարակների վերահսկում և կանխարգելում     3. Կոնտակտային … Read more

Սևանի ԲԿ-ի տնօրենը մեղադրվում է խոշոր չափի գույքի հափշտակության և կեղծիք կատարելու մեջ (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է․ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենը, օգտագործելով իր ծառայողական լիազորությունները, կատարել է իրեն վստահված խոշոր չափերի գույքի հափշտակություն, ինչպես նաև խմբի կազմում փաստաթուղթ է կեղծել:     Մասնավորապես՝ պարզվել է, որ վերը նշված բժշկական կենտրոնի տնօրենը 2022 թվականին … Read more

«Պատերազմը կշարունակվի մինչև Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը»․ Ռեզայի | ՄԱՄՈՒԼ.ամ

Մերձավոր Արևելքում հակամարտությունը կշարունակվի մինչև Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Պատերազմը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև Իրանը փոխհատուցում չստանա պատճառված վնասի համար, չվերացվեն պատժամիջոցները և չտրամադրվեն միջազգային իրավական երաշխիքներ՝ ԱՄՆ-ի ապագա միջամտությունը կանխելու համար»,- Ռեզայիի խոսքերն է մեջբերում Press TV-ն։

Թել Ավիվում հրթիռի բեկորներից հրդեհ է բռնկվել (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Թել Ավիվում հրթիռի բեկորներ են ընկել քաղաքի խիտ բնակեցված թաղամասի մոտակայքում, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։ Իսկ հրթիռակոծության հետևանքով վնասվել են մի քանի շենքեր։ Լրատվամիջոցները հայտնում են տուժածների մասին։

Իսրայելն Իրանի կողմից հրթիռների արձակում է արձանագրել (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) հայտարարել է, որ արձանագրել է հրթիռների արձակում Իրանի կողմից։ «Պաշտպանական համակարգերը աշխատում են թիրախները որսալու ուղղությամբ»,- ասվում է պաշտպանության բանակի թելեգրամյան ալիքում հրապարակված հայտարարության մեջ։ Փետրվարի 28-ից ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցնում Իրանում գտնվող թիրախներին։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական թիրախներին։

«Ընտրողին նման ընտրության առջև կանգնեցնելը խաթարում է ազատ կամարտահայտման սկզբունքը». Տիգրան Դումիկյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Քաղաքական վերլուծաբան Տիգրան Դումիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանը վախի և պրագմատիզմի միջև.     Միջազգային փորձը բազմիցս ցույց է տվել, որ նույնիսկ ամենածանր պարտություններից հետո պետությունները կարողանում են վերականգնել իրենց դիրքերը, եթե դրսևորում են քաղաքական կամք, ռազմավարական մտածողություն և պրոֆեսիոնալ դիվանագիտություն։ Եվրոպայի և Ասիայի մի շարք երկրներ անցել են հենց այս ճանապարհով՝ պարտությունից հետո վերածվելով ազդեցիկ քաղաքական և … Read more

«Կոլումբիայում ավիավթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի»․ #Caracol (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Կոլումբիայում C-130 ռազմատրանսպորտային ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի, հայտնում է Caracol ռադիոկայանը: «Նրանցից 58-ը Ազգային բանակից են, 6-ը՝ Կոլումբիայի օդատիեզերական ուժերից և 2-ը՝ Ազգային ոստիկանությունից»,- ասվում է ռադիոկայանի X-ի հրապարակման մեջ։ Caracol-ի տվյալներով՝ ինքնաթիռում ընդհանուր առմամբ 128 զինծառայող է եղել։ Ավիավթարի պատճառը դեռևս պարզված չէ, ընթանում է քննություն։