Իսրայելն Իրանի կողմից հրթիռների արձակում է արձանագրել (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) հայտարարել է, որ արձանագրել է հրթիռների արձակում Իրանի կողմից։

«Պաշտպանական համակարգերը աշխատում են թիրախները որսալու ուղղությամբ»,- ասվում է պաշտպանության բանակի թելեգրամյան ալիքում հրապարակված հայտարարության մեջ։

Փետրվարի 28-ից ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցնում Իրանում գտնվող թիրախներին։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական թիրախներին։

Leave a comment