https://arm.sputniknews.ru/20261127/azhum-ynddimadirneri-nakhadzernats-nisty-tapalvec-qpakannery-chein-nerkajacel-109819229.html
ԱԺ–ում ընդդիմադիրների նախաձեռնած նիստը տապալվեց. ՔՊ–ականները չէին ներկայացել
ԱԺ–ում ընդդիմադիրների նախաձեռնած նիստը տապալվեց. ՔՊ–ականները չէին ներկայացել
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր պատգամավորները պատրաստվում են չկայացած նիստի հարցով դիմել ՀՀ գլխավոր դատախազին։ 27.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-27T12:00+0400
2026-11-27T12:00+0400
2026-11-27T12:02+0400
հայաստան
աժ (ազգային ժողով)
էդգար ղազարյան
նիստ
հանձնաժողով
գործուղում
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/04/108876755_0:84:1600:984_1920x0_80_0_0_d096b5387b1066732d63b5c7b0179dc6.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որը նախաձեռնել էին «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները, չեղարկվեց։Հանձնաժողովի` ընդդիմադիր խմբակցությունների 3 անդամներն արտահերթ նիստ էին հրավիրել` քննարկելու պետական պաշտոնյաների գործողումները` որպես ԱԺ կողմից խորհրդարանական գործիքի կիրառում։Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը, հանձնաժողովի 7 անդամներից 4–ը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից են, այդ թվում` հանձնաժողովի նախագահն ու տեղակալը, եթե գոնե տեղակալը լիներ ընդդիմադիր խմբակցությունից, ապա նիստը կկայանար։Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքը թույլ է տալիս, որ հանձնաժողովի անդամների առնվազն ¼–ը նախաձեռնի և անցկացնի արտահերթ նիստ նախաձեռնողի օրակարգով, նրա սահմանած օրը և ժամին։Ղազարյանը նշեց, որ հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանին արտահերթ նիստի մասին գրավոր տեղեկացրել են դեռ նոյեմբերի 18–ին, իսկ հետո նաև բանավոր են ասել հանձնաժողովի մյուս անդամներին։ Արտահերթ նիստի մասին նաև նամակ են գրել ԱԺ աշխատակազմին։ Խանդանյանը Ղազարյանին նամակ է գրել, որ գործուղումների հարցը հանձնաժողովի վերահսկողությունից դուրս է։Ընդդիմադիր պատգամավորները պատրաստվում են չկայացած նիստի հարցով դիմել ՀՀ գլխավոր դատախազին` պաշտոնատար անձի կողմից իր ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ անբարեխիղճ կամ անփութ վերաբերմունք դրսևորելու համար։Ընտանեկան բռնության թեման Աննա Հակոբյանին չի հետաքրքրում, այլ զբաղմունք ունի. Ղազարյան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/04/108876755_89:0:1512:1067_1920x0_80_0_0_4b1f1043d3a0ade1196ad9c727fddee9.jpg.webp
հայաստան, աժ (ազգային ժողով), էդգար ղազարյան, նիստ, հանձնաժողով, գործուղում
հայաստան, աժ (ազգային ժողով), էդգար ղազարյան, նիստ, հանձնաժողով, գործուղում
Ընդդիմադիր պատգամավորները պատրաստվում են չկայացած նիստի հարցով դիմել ՀՀ գլխավոր դատախազին։
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որը նախաձեռնել էին «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները, չեղարկվեց։
Հանձնաժողովի` ընդդիմադիր խմբակցությունների 3 անդամներն արտահերթ նիստ էին հրավիրել` քննարկելու պետական պաշտոնյաների գործողումները` որպես ԱԺ կողմից խորհրդարանական գործիքի կիրառում։
Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը, հանձնաժողովի 7 անդամներից 4–ը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից են, այդ թվում` հանձնաժողովի նախագահն ու տեղակալը, եթե գոնե տեղակալը լիներ ընդդիմադիր խմբակցությունից, ապա նիստը կկայանար։
«Մենք ուզում էինք, որ գործողումների հարցը քննարկման թեմա դարձնեինք, ու հասարակությանը տեղյակ պահեինք, թե, օրինակ, ՔՊ–ական պատգամավոր Ալխաս Մալխասյանը ինչի՞ համար էր գնացել Թուրքմենստան, կամ Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ էր գնացել Թուրքիա` մասնակցելու COP–31–ին։ Թե չէ յուրաքանչյուրը բացել է զբոսաշրջային գործակալություն, և իրենց համար շրջագայում են։ Այդպես չպետք է լինի. պետք է գան ու հաշվետվություն տան հասարակությանը»,– հայտարարեց Ղազարյանը։
Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքը թույլ է տալիս, որ հանձնաժողովի անդամների առնվազն ¼–ը նախաձեռնի և անցկացնի արտահերթ նիստ նախաձեռնողի օրակարգով, նրա սահմանած օրը և ժամին։
Ղազարյանը նշեց, որ հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանին արտահերթ նիստի մասին գրավոր տեղեկացրել են դեռ նոյեմբերի 18–ին, իսկ հետո նաև բանավոր են ասել հանձնաժողովի մյուս անդամներին։ Արտահերթ նիստի մասին նաև նամակ են գրել ԱԺ աշխատակազմին։ Խանդանյանը Ղազարյանին նամակ է գրել, որ գործուղումների հարցը հանձնաժողովի վերահսկողությունից դուրս է։
Ընդդիմադիր պատգամավորները պատրաստվում են չկայացած նիստի հարցով դիմել ՀՀ գլխավոր դատախազին` պաշտոնատար անձի կողմից իր ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ անբարեխիղճ կամ անփութ վերաբերմունք դրսևորելու համար։