Կոլումբիայում C-130 ռազմատրանսպորտային ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի, հայտնում է Caracol ռադիոկայանը:
«Նրանցից 58-ը Ազգային բանակից են, 6-ը՝ Կոլումբիայի օդատիեզերական ուժերից և 2-ը՝ Ազգային ոստիկանությունից»,- ասվում է ռադիոկայանի X-ի հրապարակման մեջ։
Caracol-ի տվյալներով՝ ինքնաթիռում ընդհանուր առմամբ 128 զինծառայող է եղել։ Ավիավթարի պատճառը դեռևս պարզված չէ, ընթանում է քննություն։