Գեղասահքում Հայաստանը ներկայացնող զույգը հաղթահարեց որակավորումը (լուսանկար, տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

25-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ Կարինա Ակոպովա – Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը հաղթահարեց խաղերի ծրագրով գեղասահքի մրցման որակավորման փուլը՝ ապահովելով առնվազն 16-րդ տեղը։     Զույգը վաստակեց 66.27 միավոր: Տեխնիկան գնահատվեց 38.66 միավոր, բարդությունը՝ 28.11 միավոր: Եզրափակիչ դուրս կգա 16 զույգ (19 զույգ էր մասնակցում)։ Որակավորումը հաղթահարելուց հետո նրանք հնարավորություն կստանան մասնակցել փետրվարի 16-ին անցկացվելիք ազատ … Read more

«Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը» խուսափեց հնչեցնել «Արցախ» բառը (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա – Նիկիտա Ռախմանին գեղասահքի զույգը, չնայած խոչընդոտներին, հանդես եկավ «Արցախ» երգի ներքո:     Ադրբեջանի բողոքից հետո նրանց պարտադրեցին կոմպոզիցիայի անվանումից հեռացնել «Արցախ» բառը, թեև զույգը շարունակեց հանդես գալ նույն երաժշտությամբ: Որպես հակառակորդի պահանջի շարունակություն` «Արցախ» եզրույթը կրճատեց նաև «Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը»: «Արա Գևորգյանի հրաշալի երաժշտություն»,- այսպես երաժշտությունը ներկայացրեց պետական … Read more

«Միջազգային փորձաքննությունները եզրակացրել են` Արշակ սրբազանին վերագրվող տեսանյութերը կեղծ են». Արսեն Բաբայան | ՄԱՄՈՒԼ.ամ

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է. «Ստացել եմ դեռևս նախորդ տարվա նոյեմբերին իմ կողմից նշանակված միջազգային փորձաքննությունների արդյունքները՝ Արշակ սրբազանին վերագրվող հայտնի տեսագրությունների իսկության պարզման նպատակով։     Երեք տարբեր պետություններից ստացված փորձագիտական եզրակացությունները հաստատում են սրբազանի այն պնդումը, որ նա որևէ առնչություն չունի տեսագրությունների բովանդակության հետ։     Փորձագետները, ի թիվս այլնի, հանգել են հետևյալ եզրակացություններին՝     1. Տեսագրության բովանդակությունը … Read more

«Հայ ազգի ամենաստոր գանձագողը մեղադրում է Վեհափառ Հայրապետին գանձագողության մեջ». Գայանե Ասլամազյան (լուսանկար) | ՄԱՄՈՒԼ.ամ

Դերասանուհի Գայանե Ասլամազյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Հայ ազգի ամենաստոր գանձագողը մեղադրում է Վեհափառ Հայրապետին գանձագողության մեջ: Ստի պարկը, որը նվիրեց ողջ Արցախը, առանց անգամ դատարկելու թանգարանը և պատմամշակութային կոթողները, քանդակներն ու պատմական շիրիմները թողնելով մեզ ատող թշնամուն, նման մեղադրանք է հնչեցնում: Վստահաբար, նրա միակ և նվիրյալ նպատակն է, Հայ Ժողովրդի ամբողջական գանձարանը հանձնել թշնամուն … Read more

«Հայկական ազգայնականության արդյունքում ձևավորվեցին թուրքերն ու ադրբեջանցիները». Արգիշտի Կիվիրյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը գրել է. «Գլոբալ առումով հայկական ազգայնականությունն այդպես էլ հայերից չձեւավորեց քաղաքական ազգ ու չապահովեց հայերի անվտանգությունը, սակայն հայկական ազգայնականության արդյունքում/շնորհիվ ձեւավորվեցին առնվազն երկու ազգ՝ թուրքերը ու ադրբեջանցիները: Այսպիսի քաղաքական ու պատմական երկրորդ պարադոքսը հազիվ թե հնարավոր լինի գտնել»:

Ծանրամարտի Հայաստանի առաջնությունն ավարտվեց | ՄԱՄՈՒԼ.ամ

Սպորտի կառավարման կենտրոնում ավարտվել է ծանրամարտի Հայաստանի առաջնությունը, որին, ընդհանուր առմամբ, 110 ծանրորդ է մասնակցել: Մրցումային վերջին օրը՝ փետրվարի 15-ին, հայտնի են դարձել 94 կգ, 110 կգ և +110 կգ քաշային կարգերում Հայաստանի չեմպիոններն ու մեդալակիրները: Տղամարդկանց +110 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոնի կոչմանն արժանացել է Վարազդատ Լալայանը՝ երկամարտի 440 կգ արդյունքով, արծաթե մեդալակիր է … Read more

Meta-ն արտոնագրել է տեխնոլոգիա, ըստ որի ԱԲ-ն օգտատիրոջ մահից հետո կվարի վերջինիս սոցցանցերը | ՄԱՄՈՒԼ.ամ

Meta ընկերությունն ԱՄՆ-ում արտոնագրման հայտ է ներկայացրել նոր տեխնոլոգիայի համար, որը թույլ կտա արհեստական բանականությանը նմանակել օգտատիրոջ վարքագիծը նրա մահվանից կամ հարթակից անհետացումից հետո: Ըստ Business Insider-ի՝ համակարգը մարզվելու է կոնկրետ մարդու տվյալների՝ մեկնաբանությունների ոճի, հետաքրքրությունների և հավանումների հաճախականության վրա՝ ստեղծելով նրա «թվային պատճենը»:     ԱԲ-ն կկարողանա ինքնուրույն պատասխանել նամակներին, լայքեր դնել և մասնակցել քննարկումներին՝ լիովին … Read more

«Ես Իլհամ Ալիևից շատ բան եմ սովորել». Վուչիչ | ՄԱՄՈՒԼ.ամ

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ շուտով Բելգրադի և Բաքվի միջև ուղիղ չվերթ կբացվի, և նա մոտ ապագայում նախատեսում է այցելել Ադրբեջան։ «Մենք շուտով կբացենք Բելգրադի և Բաքվի միջև ուղիղ չվերթ, որը մեր կապն ավելի կամրապնդի։ Միևնույն ժամանակ, բոլոր ոլորտներում՝ մշակույթից և սպորտից մինչև տնտեսություն, գյուղատնտեսություն, արդյունաբերություն և ռազմատեխնիկական համագործակցություն, ես լիովին վստահ եմ, … Read more

Ողբերգական վթար Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին | ՄԱՄՈՒԼ.ամ

Այսօր՝ փետրվարի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:20-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են «ԳԱԶ 3110» մակնիշի և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կոտրել է բետոնե սյուները, երկաթե արգելապատնեշները ու կողաշրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդները և 3 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել … Read more

Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-23-ը կանխատեսվում է նորմայից բարձր | ՄԱՄՈՒԼ.ամ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը փետրվարի 16-23-ը կանխատեսվում է նորմայից բարձր 6-8 աստիճանով։ Կանխատեսումները արված են ըստ Եղանակի միջնաժամկետ կանխատեսումների Եվրոպական կենտրոնի (ECMWF):