«Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը» խուսափեց հնչեցնել «Արցախ» բառը (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա – Նիկիտա Ռախմանին գեղասահքի զույգը, չնայած խոչընդոտներին, հանդես եկավ «Արցախ» երգի ներքո:
     Ադրբեջանի բողոքից հետո նրանց պարտադրեցին կոմպոզիցիայի անվանումից հեռացնել «Արցախ» բառը, թեև զույգը շարունակեց հանդես գալ նույն երաժշտությամբ: Որպես հակառակորդի պահանջի շարունակություն` «Արցախ» եզրույթը կրճատեց նաև «Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը»: «Արա Գևորգյանի հրաշալի երաժշտություն»,- այսպես երաժշտությունը ներկայացրեց պետական հեռուստաալիքը:

Leave a comment