Meta-ն արտոնագրել է տեխնոլոգիա, ըստ որի ԱԲ-ն օգտատիրոջ մահից հետո կվարի վերջինիս սոցցանցերը | ՄԱՄՈՒԼ.ամ

Meta ընկերությունն ԱՄՆ-ում արտոնագրման հայտ է ներկայացրել նոր տեխնոլոգիայի համար, որը թույլ կտա արհեստական բանականությանը նմանակել օգտատիրոջ վարքագիծը նրա մահվանից կամ հարթակից անհետացումից հետո: Ըստ Business Insider-ի՝ համակարգը մարզվելու է կոնկրետ մարդու տվյալների՝ մեկնաբանությունների ոճի, հետաքրքրությունների և հավանումների հաճախականության վրա՝ ստեղծելով նրա «թվային պատճենը»:
     ԱԲ-ն կկարողանա ինքնուրույն պատասխանել նամակներին, լայքեր դնել և մասնակցել քննարկումներին՝ լիովին վերարտադրելով իրական մարդու վարքագիծը: Ընկերությունը նման քայլը հիմնավորում է լսարանի ներգրավվածությունը պահպանելու ցանկությամբ, քանի որ օգտատերերի «անհետացումը» բացասաբար է անդրադառնում սոցցանցի ընդհանուր դինամիկայի վրա: Նորույթը, սակայն, արդեն իսկ էթիկական բուռն քննարկումների առիթ է դարձել:

Leave a comment