25-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ Կարինա Ակոպովա – Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը հաղթահարեց խաղերի ծրագրով գեղասահքի մրցման որակավորման փուլը՝ ապահովելով առնվազն 16-րդ տեղը։
Զույգը վաստակեց 66.27 միավոր: Տեխնիկան գնահատվեց 38.66 միավոր, բարդությունը՝ 28.11 միավոր: Եզրափակիչ դուրս կգա 16 զույգ (19 զույգ էր մասնակցում)։ Որակավորումը հաղթահարելուց հետո նրանք հնարավորություն կստանան մասնակցել փետրվարի 16-ին անցկացվելիք ազատ ծրագրին: