«Չեմ կարծում, որ նրանք ուզում են բախվել գործարք չկնքելու հետևանքներին»․ Թրամփ (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Դոնալդ Թրամփը Ժնևում ԱՄՆ-Իրան բանակցությունների նախաշեմին հայտարարել է, որ Թեհրանը ցանկանում է գործարքի գնալ։ «Կարծում եմ, որ նրանք ցանկանում են գործարք կնքել։ Չեմ կարծում, որ նրանք ուզում են բախվել գործարք չկնքելու հետևանքներին»,- ասել է Թրամփը՝ լրագրողներին։ Հիշեցնենք, որ Թեհրանի և Վաշինգթոնի ներկայացուցիչներն այսօր Ժնևում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ խորհրդակցություններ են անցկացնելու։

«Տնային կալանքը խափանման միջոց ընտրելով՝ իշխանությունը մանևրում է՝ աղմուկից խուսափելու համար». Տիգրան Աբրահամյան | ՄԱՄՈՒԼ.ամ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղաքր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տնային կալանքը որպես խափանման միջոց ընտրելու իշխանության մարտավարությունը պարզ նպատակ ունի՝ հեռանալ աղմուկից ու գլխացավանքից և առավելագույնս մարդուն զրկել հաղորդակցության հնարավորությունից։     Եթե քաղաքական գործերով բանտային ազատազրկման մասով ընդդիմադիր դաշտը, ակտիվ նախաձեռնությունները, գործելու ավանդական գործիքակազմ ունեն, որը լավ կամ վատ աշխատում է, ապա տնային կալանքների պարագայում իրավիճակը … Read more

«Ավինյանենց առանձնատան փողոցի ասֆալտն աղը չի «ուտում»»․ Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանի գրառումը՝ կից տեսանյութով․ «Երևանի փոքրամասնության իշխանության ցանած աղը, փաստորեն, խելք էլ ունի․ կարողանում է տարբերել, թե որտեղ փոս պիտի առաջացնի, որտեղ՝ ո՛չ։ Օրինակ, Նորք-Մարաշում գտնող Տիգրան Ավինյանի ընտանիքին պատկանող առանձնատուն տանող ճանապարհի ասֆալտի վրա փոս չկա, իսկ այ դրանից հետո փոսերի երկար շարք է սկսվում։     Ավինյանն ասում … Read more

«Համայնքային տարածքը վերածվել է հանրային զուգարանի». Սոնա Աղեկյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Համայնքային տարածքը վերածվել է հանրային զուգարանի։     Այնտեղ, որտեղ նախկինում սուրճ էին վաճառում, հիմա գարշահոտություն է, որը հետևանք է անտերության, իշխող ՔՊ+Հանրապետություն+(Հանրային Ձայն) պատասխանատվությունից խուսափելու քաղաքականության, քաղաքաիների կյանքի ու առողջության վրա թքած ունենալու…»:

«Ուկրաինան ավելի լավ է արագ նստի բանակցությունների սեղանի շուրջ»․ Թրամփ (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան ավելի լավ է արագ նստի բանակցությունների սեղանի շուրջ՝ հակամարտության կարգավորման համար: «Ահա և այն ամենը, ինչ ես ձեզ կասեմ»,- ասել է Թրամփը լրագրողներին՝ մեկնաբանելով սպասվող կայանալիք հանդիպումները։ Հիշեցնենք, որ փետրվարի17-18-ը Ժնևում տեղի կունենա Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների նոր փուլը։

Կրակոցներ են հնչել Զովունի գյուղի սկզբնամասում | ՄԱՄՈՒԼ.ամ

Փետրվարի 16-ին կրակոց է հնչել Կոտայքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը հրազենային վնասվածքով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու։ Բժիշկները հիվանդանոցում իրավապահներին հայտնել են, որ վիրավորը հրազենային վնասվածք է ստացել ձախ ոտքի հատվածում և գտնվում է վիրահատարանում ու ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։     Քրեական … Read more

«Իմ և Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է». Աննա Հակոբյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել. «Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ իմ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է։     Բոլորին խնդրում եմ այս թեմայի շուրջ լինե՛լ զուսպ, լինե՛լ կոռեկտ։     Շնորհակալություն»:

««Հայաստան» դաշինք + «Առաջարկ Հայաստանին» + «Ուժեղ Հայաստան» = Партия Единая Армения». Արսեն Թորոսյան | ՄԱՄՈՒԼ.ամ

© 2011-2026 Սոուշըլ Մեդիա ՍՊԸՄԱՄՈՒԼ.ամ – Նորություններ Հայաստանից, Արցախից (Լեռնային Ղարաբաղ) և աշխարհից Նյութերի հրապարակումն առանց խմբագրության գրավոր թույլտվության արգելվում է:Կայքի նյութերի մասնակի/ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց ՄԱՄՈՒԼ.ամ-ին հղման արգելվում է:Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Չարենցի 1: ԼրահավաքՀեռ.` +374 (10) 55-20-59Էլ. փոստ` info@mamul.am ԳովազդՀեռ.` +374 (91) 99-22-02Էլ. փոստ` marketing@mamul.am

ԱՄՆ-ում հոկեյի խաղի ժամանակ կրակոցներ են հնչել (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի Փոթաքեթ քաղաքի Lynch Arena մարզադաշտում հոկեյի խաղի ժամանակ տեղի ունեցած կրակոցների հետևանքով երեք մարդ է զոհվել, հաղորդում է WPRI-TV-ն՝ հղում կատարելով տեղի իշխանություններին: Ոստիկանության հաղորդմամբ զոհվածների թվում է նաև կրակոցներ արձակած կասկածյալը: Դեպքը տեղի է ունեցել փակ սահադաշտում, որտեղ պետք է տեղի ունենար դպրոցական թիմերի հանդիպումը: Փոթաքեթի ոստիկանապետ Թինա Գոնսալվեսը հայտարարել … Read more

Դատախազությունը պահանջում է Վահե Հակոբյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 12 անշարժ և շարժական գույքեր, 21 մլն դոլարին համարժեք գումար | ՄԱՄՈՒԼ.ամ

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է․ «Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Սյունիքի մարզի նախկին մարզպետ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահե Ալբերտի Հակոբյանից և նրան փոխկապակցված անձանցից` կնոջից՝ Էլիզաբեթ Պետրոսյանից, Վահե Հակոբյանի եղբայր … Read more