«Քավորն Իլհամ Ալիևը եղած կլինի»․ Էդգար Ղազարյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քավորն Իլհամ Ալիևը եղած կլինի, իսկ նորապսակ զույգին ամուսնացրած և օրհնություն բաշխած կլինի Վատիկանից նոր վերադարձած Ալլաշուքյուր Փաշազադեն»։

«Խոստանում եմ՝ լռություն չի լինելու»․ Մանե Թանդիլյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բաքվի բեմադրված «դատավարության» ընթացքում հնչեց հերթական կանխորոշված «դատավճիռը»՝ մեծ հայրենասեր Ռուբեն Վարդանյանին դատապարտեցին 20 տարվա ազատազրկման։     Արդյոք այդ «դատավարության» հեղինակները գիտե՞ն՝ գաղափարները դատապարտել հնարավոր չէ։ Չեն կարող դրանք խեղդել բանտախցերում, չեն կարող լռեցնել կեղծ վճիռներով։      Այս ցնորամիտ գործընթացի հայտարարած «վերջակետը» իրականում նոր սկիզբ … Read more

«Պանիկան, որ տիրում է սրանց թիմում, թաքցնելն այլևս անհնար է»․ Սևակ Խաչատրյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Վաղարշապատի ավագանու «Հաղթանակ» խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այն, որ ընդդիմադիր ուժերի մի քանի մեծ բլոկներով միավորված ընտրությունների գնալն ամենաճիշտ ու էֆեկտիվ տարբերակն է՝ դրա մասին փաստում են հենց իրենք՝ քպ-ականները: Պանիկան, որ տիրում է սրանց քաղաքական թիմում, այլևս թաքցնելն անհնար է:      Տարբեր ձևի, չափի և տրամաչափի ուսապարկերից դեռ շատ … Read more

ՊՆ նախկին պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել | ՄԱՄՈՒԼ.ամ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է․ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած անձը, դիտավորությամբ բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու վիճակ ստեղծելու նպատակով, իրականացրել է իրեն պատկանող այլ անշարժ գույքերի ձևական օտարումներ և խարդախության եղանակով հափշտակել ՊՆ նախարարի հրամանով անհատույց օգտագործման իրավունքով իրեն հանձնված բնակարանը: … Read more

Արամ Սարգսյանը՝ կաթողիկոսի աջը համբուրելու ու Փաշինյանի հետ հարաբերությունների մասին (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Հունվարին համացանցում քննարկումների թեմա էր դարձել, երբ Արամ Սարգսյանը հոր՝ Զավեն Սարգսյանի հոգեհանգստի արարողության ժամանակ, մոտեցել էր Գարեգին Երկրորդին ու խոնարհվելով` համբուրել նրա աջը: Սա այն դեպքում, երբ դրանից մոտ երկու ամիս առաջ Արամ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի հետ պատարագի էր մասնակցել: «Շանթ»-ի եթերում պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Վեհափառի աջը համբուրելուց հետո լարվել են իր և Նիկոլ … Read more

ԱՄՆ-ում հոկեյի խաղի ժամանակ կրակոցներ արձակած անձի ինքնությունը հայտնի է | ՄԱՄՈՒԼ.ամ

Ռոդ Այլենդում հոկեյի խաղի ժամանակ կրակոցներ արձակելու մեջ կասկածվողը 56-ամյա տղամարդ է, գրում է New York Post-ը՝ հղում կատարելով Փոթաքեթ քաղաքի ոստիկանությանը: «Նա Ռոբերտ Դորգանն է: Մենք նաև տեղեկացել ենք, որ այս անձն օգտագործում է (կանացի) Ռոբերտա անունը և Էսպոզիտո ազգանունը»,- մամուլի ասուլիսում ասել է Փոթաքեթի ոստիկանապետ Թինա Գոնսալվեսը: Նշվում է, որ նա սպանել է … Read more

«Ոմն Էմմա Պալյան «1։0» է արել Շիրակ Թորոսյանին». Վահե Սարգսյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Պատմաբան Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ոմն Էմմա Պալյան «1։0» է արել Շիրակ Թորոսյանին.     Լինես Մայր բուհի երկարամյա դասախոս, Հայկական հարցի մասնագետ, բայց գնաս, 1,5 մլն փող տաս, որ նորից մտնես թուրքական ազդեցության խմբի մեջ։ Այն նույն խմբի, որը Հաքան Ֆիդանի աջակցությամբ փորձում է իսպառ թաղել Հայկական հարցն ու հայ ժողովրդին տանել նոր ցեղասպանության։     Բայց դա … Read more

«Այսօրվա հանդիպմանը կարող է քննարկվել ԱՄՆ-ի՝ Իրանի ռեսուրսներին հասանելիության հարցը»․ #CNN | ՄԱՄՈՒԼ.ամ

Վաշինգթոնն ու Թեհրանը կարող են քննարկել միջուկային գործարքի շրջանակներում Միացյալ Նահանգներին Իրանի էներգետիկ և հազվագյուտ հողային ռեսուրսներին հասանելիություն տրամադրելու հարցը, հաղորդում է CNN-ը՝ հղում կատարելով իր աղբյուրին: Աղբյուրի հաղորդմամբ՝ անցյալ տարի բանակցությունների ժամանակ կողմերը քննարկել են միջուկային համաձայնագրին զուգահեռ կնքվելիք հնարավոր գործարքները, այդ թվում՝ ԱՄՆ-ին Իրանի նավթի, գազի և հազվագյուտ հողային ռեսուրսների մշակման արտոնյալ հասանելիություն … Read more

«Մեղրիից հասել եմ Երևան. միակ քանդված ճանապարհները Երևանում էին». Դանիել Իոաննիսյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեղրիից եկել` հասել եմ Երևան։ Մի 400 կմ։ Գիտե՞ք՝ որտեղ էին ամենաքանդված ճանապարհները։     Չէ, ավելի ճիշտ պետք է ասել. գիտե՞ք՝ որտեղ էին միակ քանդված ճանապարհները։     Դե իհարկե` Երևանում։     Եվ ինձ բոլորովին մեկ է, թե ինչու է այդպես։ Մարզերի ճանապարհներն ավելի վատ եղանակ էլ են տեսել, աղ … Read more

«Հայաստանի պատմության մեջ տեղի է ունեցել աննախադեպ սահմանազանցություն»․ ՀԱԿ | ՄԱՄՈՒԼ.ամ

Հայ Ազգային Կոնգրեսը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել․ «Աղաղակող սահմանազանցություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ     Հայաստանի պատմության մեջ տեղի է ունեցել աղաղակող աննախադեպ սահմանազանցություն. Նիկոլ Փաշինյանի հրահանգով քրեական վարույթ է նախաձեռնվել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի նկատմամբ, խափանման միջոց ընտրելով երկրից բացակայելու արգելքը։     Դրա պատրվակ է հանդիսացել Դատարանի իբր օրինական որոշման պահանջները չկատարելը։ Սա բացահայտ ծաղր … Read more