Ռոդ Այլենդում հոկեյի խաղի ժամանակ կրակոցներ արձակելու մեջ կասկածվողը 56-ամյա տղամարդ է, գրում է New York Post-ը՝ հղում կատարելով Փոթաքեթ քաղաքի ոստիկանությանը:
«Նա Ռոբերտ Դորգանն է: Մենք նաև տեղեկացել ենք, որ այս անձն օգտագործում է (կանացի) Ռոբերտա անունը և Էսպոզիտո ազգանունը»,- մամուլի ասուլիսում ասել է Փոթաքեթի ոստիկանապետ Թինա Գոնսալվեսը:
Նշվում է, որ նա սպանել է իր որդու մորը, ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է նաև իր ազգականը: Ինքը՝ Դորգանը, ինքնասպան է եղել դեպքի վայրում։