«Հենց դրա համար էլ Հայաստանի պատմության համար աննախադեպ բան ենք որոշել՝ ԲԴԽ-ում, ԿԸՀ-ում, ԿԲ-ում, բոլոր անկախ մարմիններում ընդդիմությանը քվոտա ենք տալու, որը երբևէ չի եղել»,-Աժ միջանցքում պատասխանելով սահմանադրության նախագծի վերաբերյալ լրագրողների հարցրեին, ասաց ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը։
Նա բնական համարեց, որ նոր սահմանադրությամբ ընտրություններին հաղթող քաղաքական ուժին ԱԺ-ի միջոցով մեծ լիազորություններ են տրվում։
«Էդ մարդկանց առաջարկը որո՞ն է, որ ընտրություններում հաղթի մի ուժ, բայց գործադիր և խորհրդարանական իշխանության լծակները տրամադրվեն պարտված ուժի՞ն… է՞դ է տրամաբանությունը»,- հարցրեց Ալեքսանյանը։
ՔՊ-ական փոխխոսնակի խոսքով՝ պատմության մեջ աննախադեպ է լինելու, որ նախարարները, դեսպանները իրենց նշանակման համատեքստում գան մասնակցեն ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերին։
«Նույն ընդդիմադիր պատգամավորները հնարավորություն են ունենալու նրանց նշանակման հետ կապված կարծիք ասել, հարցեր տալ, այն փակ գործընթաց չի լինելու»,-ասաց Ալեքսանյանը և, չափազանց կարևոր համարելով, որ դեսպաններին ԱԺ-ում ընտրեն՝ շարունակեց. «Սուպերվարչապետական համակարգն ամբողջությամբ վերանում է, մինչ այս ինչ-որ քայլեր արվում էր, օրինակ ՆԳՆ-ի ստեղծումը, բան, բայց հիմա սահմանադրորեն այդ համակարգը վերանում է։ Խորհրդարանական հանրապետությունը իրապես դռանում է խորհրդարանական հանրապետություն։
Ալեքսանյանը հայտարարեց, թե ժողովուրդը կստիպի ընդդիմությանը խորհրդարանում քվերակել սահմանադրական հանրաքվեի օգտին և արձագանքելով դիտարկմանը թե ՔՊ-ն արդյոք պետք է դիմի քաղաքացիական պատասխանին՝ ասաց.
«Սա «Սեզոն 8. «Քաղաքացիական պատերազմ»»-ն է։ Երևի էդ է․ Հիշո՞ւմ եք՝ Լևոն Տեր-Պետրոսյանն էր 2021 թվականից ասում է, թե քաղաքացիական պատերազմ է լինելու, բախումներ են լինելու»․