Միջուկային եռյակը Ռուսաստանի անվտանգության հուսալի երաշխիքն է. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն կանցկացնի բազմաֆունկցիոնալ ատոմային սուզանավերի խմբավորման զարգացման հարցով։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ բազմաֆունկցիոնալ ատոմային սուզանավերը Ռուսաստանի միջուկային եռյակի կարևոր բաղադրիչներից են։

«Ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում միջուկային եռյակի նշանակությունն ամեն օր ավելի ակնհայտ է դառնում։ Դրա կարևորությունը հնարավոր չէ գերագնահատել»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը՝ ընդգծելով, որ Ռուսաստանն այսօր գտնվում է բավականին թշնամական շրջապատում, ինչի պայմաններում միջուկային եռյակը դառնում է երկրի անվտանգության հուսալի երաշխիքը։

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը աշխարհի այն սակավաթիվ պետություններից է, որն ունի հզոր, միջուկային էներգիայով աշխատող սուզանավեր կառուցելու ներուժ։

Leave a comment