«Մեղրիից հասել եմ Երևան. միակ քանդված ճանապարհները Երևանում էին». Դանիել Իոաննիսյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեղրիից եկել` հասել եմ Երևան։ Մի 400 կմ։ Գիտե՞ք՝ որտեղ էին ամենաքանդված ճանապարհները։
     Չէ, ավելի ճիշտ պետք է ասել. գիտե՞ք՝ որտեղ էին միակ քանդված ճանապարհները։
     Դե իհարկե` Երևանում։
     Եվ ինձ բոլորովին մեկ է, թե ինչու է այդպես։ Մարզերի ճանապարհներն ավելի վատ եղանակ էլ են տեսել, աղ ու ավազով ավելի ագրեսիվ մշակում էլ են տեսել։
     Ու արդեն զզվացրել են Ռոբերտ Քոչարյանի խնամին` իր «ԱԱԲ պրոեկտ» ՍՊԸ-ով, որ պիտի աներ փոսալցումը, քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ, որ պետք է տեր կանգներ փոսալցմանը։ Բոլորդ էլ մեղավոր եք»:

Leave a comment