ԱՄՆ-ում հոկեյի խաղի ժամանակ կրակոցներ են հնչել (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի Փոթաքեթ քաղաքի Lynch Arena մարզադաշտում հոկեյի խաղի ժամանակ տեղի ունեցած կրակոցների հետևանքով երեք մարդ է զոհվել, հաղորդում է WPRI-TV-ն՝ հղում կատարելով տեղի իշխանություններին: Ոստիկանության հաղորդմամբ զոհվածների թվում է նաև կրակոցներ արձակած կասկածյալը:

Դեպքը տեղի է ունեցել փակ սահադաշտում, որտեղ պետք է տեղի ունենար դպրոցական թիմերի հանդիպումը: Փոթաքեթի ոստիկանապետ Թինա Գոնսալվեսը հայտարարել է, որ նախնական վարկածով խոսքը ընտանեկան վեճի մասին է. մահացածների թվում առնվազն մեկ կին կա։ Երկրորդ տուժածը մահացել է հիվանդանոցում։

Leave a comment