Ձեռդ իջացրու, դու uտшխոu ես. Շինարարների փողոցում իրավիճակը չի հանդարտվում

Ձեռդ իջացրու, դու uտшխոu ես. Շինարարների փողոցում իրավիճակը չի հանդարտվում

Շինարարների փողոցում իրավիճակը չի հանդարտվում։ Այստեղ է եկել նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լևոն Լևոնյանը, որի խոսքով, ինքն այդ տարածքի բնակիչ է։

Մեսրպո Մանուկյանն իշխանական գործընկերոջը ներկայացրեց, որ այստեղ է շտապել քաղաքացիներից մեկի ահազանգով, որն իրեն տեղեկացրել է, ունի սեփականության վկայականը, սակայն կրպակի տարածքը հանրային գերակա շահ են ճանաչել ու քանդում են՝ առանց փոխհատուցում տրամադրելու։

Իշխանական պատգամավորն ասաց, եթե դատարանի որոշում կա, ապա այդ շինությունների մասով որևէ գործողություն չի կատարվելու, սակայն կանաչապատ տարածքի գոտին որևէ մեկը չի կարող սեփականաշնորհել։

«Մենք հիմա վերականգնում ենք հանրային գերակա շահը։ Ես ինքս այս թաղի բնակիչ եմ, առևտուր անելուց տոպրակները ձեռքս թե եմ քայլում, քանի որ տեղ չկա»,-ասաց Լևոն Լևոնյանը։

Մանուկյանը խնդրեց իրեն ցույց տալ կրպակների ապօրինի լինելու մասին թուղթը։ Խոսակցությանը միջամտեց Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը, կրկին Մանուկյանին մեղադրեց աներոջ «կալոնկան» պաշտպանելու մեջ։

Մանուկյանը նախ հորդորեց ձեռքը իջացնել, ապա խորհուրդ տվեց, այդպես խոսել Ավինյան Տիկոյի հետ, հետո նկատեց՝ թաղապետին սովորեցնողները վատ են սովորեցրել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment