«Ատելության խոսքեր տարածող իշխանությունը ցանկանում է լրատվամիջոցներին վախեցնել, լռեցնել». Ոսկան Սարգսյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Չար, տգեղ թագավորը հրամայում է ջարդել իր պալատի բոլոր հայելիները, քանի որ դրանք ցույց էին տալիս իր տգեղ, տհաճ դեմքը, ինքը հայելու մեջ իրեն նայելիս շատ վատ էր զգում։ Մամուլն էլ ժամանակի, իրականության հայելին է, որը ցանկանում է ջարդել երկար տարիներ լրագրող և խմբագիր աշխատած, ընտանեկան թերթ ունեցող Նիկոլ Փաշինյանը։ … Read more

Իրանը թույլատրել է Պակիստանի դրոշի ներքո նավարկող 20 նավերի անցնել Հորմուզի նեղուցով | ՄԱՄՈՒԼ.ամ

Իրանի իշխանությունները համաձայնել են թույլատրել Պակիստանի դրոշի ներքո նավարկող 20 նավերի անցումը Հորմուզի նեղուցով, հայտարարել է Պակիստանի արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը։ «Ուրախ եմ կիսվել լավ լուրով, որ Իրանի կառավարությունը համաձայնել է թույլատրել ևս 20 Պակիստանի դրոշի ներքո նավարկող նավերի անցումը Հորմուզի նեղուցով։ Ամեն օր նեղուցով կանցնի երկու նավ», – գրել է նա։

Անգլիայի Դերբի քաղաքի կենտրոնում մեքենան մխրճվել է հետիոտների ամբոխի մեջ (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Անգլիայի Դերբի քաղաքի կենտրոնում մեքենան մխրճվել է հետիոտների ամբոխի մեջ։ Ականատեսները տեսարանը նկարագրել են որպես «լիակատար կոտորած»։ Վիրավորները գտնվում են հիվանդանոցում, սակայն նրանց ճշգրիտ թիվը հայտնի չէ։ Վարորդը ձերբակալվել է, և նրա դրդապատճառները պարզվում են, հաղորդում է The Mirror-ը։

«Հայաստանի ղեկավարի գործը Նիկոլ Փաշինյանի հագով չէ». Վարդան Օսկանյան | ՄԱՄՈՒԼ.ամ

ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե դեռ որևէ կասկած ունեք, որ այս բարդ տարածաշրջանում արդեն իսկ ամենաանշահեկան վիճակին հասցրած Հայաստանի ղեկավարումը Փաշինյանին երրորդ անգամ վստահելը կարող է լրջորեն վտանգել Հայաստանի գոյությունը, պարզապես փորձեք կարդալ տարածաշրջանային զարգացումների մասին վերլուծությունները։ Առանց դրա էլ, իհարկե, տասնյակ անհերքելի և հիմնավորված պատճառներ կան, որպեսզի պարզ լինի, որ … Read more

«Ներկայացնում եմ, թե որ հարցերով են կրկնվում ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների խոսույթները». Տաթևիկ Հայրապետյան (լուսանկար) | ՄԱՄՈՒԼ.ամ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ես հաճախ եմ փաստերով ներկայացնում, որ ՀՀ ղեկավարի, Ադրբեջանի ղեկավարի և այլ պաշտոնյաների խոսույթները բառացի կրկնվում են։ Ստորև ուզում եմ հիմնական կետերով ներկայացնել, թե որ հարցերում են դրանք կրկնվում․ տեղադրում եմ նաև համապատասխան ապացույցները։     «Իրական Հայաստանի» հարցով, որը համարժեք է Հայաստանի պատմականությունը մերժելու խնդրին։ Նպատակն է ցույց տալ, որ Հայաստանի … Read more

«Ով պատրաստ կլինի կրելու Չարչարանաց խաչելության ճանապարհը, նա էլ կհասնի Հարության հաղթանակին». Բագրատ Սրբազան | ՄԱՄՈՒԼ.ամ

Բագրատ Սրբազանի նամակը՝ կալանավայրից. «Նա, ով կդիմանա Ծաղկազարդին թագավոր հռչակվելու գայթակղությանը և ամբողջ էությամբ պատրաստ կլինի կրելու Չարչարանաց խաչելության ճանապարհը, նա էլ կհասնի ՀԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ.      Օրհնեալ եկեալն անուամբ Տէառն…     Ծաղկազարդ է` Տիրոջ հրաշալի և փառավոր մուտքը Երուսաղեմ: Հրաշալի առիթ է մեզ համար թե՛ անհատապես, և թե՛ անձնապես, և թե՛ հավաքական առումով Ծաղկազարդվելու, նորոգվելու, բացելու … Read more

«Փենթագոնը պատրաստվում է Իրանում ԱՄՆ-ի հնարավոր ցամաքային գործողություններին». #WP | ՄԱՄՈՒԼ.ամ

Փենթագոնը պատրաստվում է Իրանում ԱՄՆ-ի հնարավոր ցամաքային գործողություններին, հաղորդում է The Washington Post-ը։ Նշվում է, որ այս գործողությունները կարող են տևել մի քանի շաբաթ և չեն ներառի «լիամասշտաբ ներխուժում»։ Աղբյուրների տվյալներով՝ այս գործողությունների նպատակը կարող է լինել Խարգ կղզու գրավումը կամ Հորմուզի նեղուցի մոտ գտնվող ափամերձ տարածքներում զենքի ոչնչացումը։

«Հայհոյանքը, վիրավորանքը և ատելության խոսքը քաղաքական խոսույթ դարձրած իշխանությունը «պայքարում» է դրա դեմ»․ Անի Սամսոնյան | ՄԱՄՈՒԼ.ամ

ԼՀԿ նախկին անդամ, նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայհոյանքը, վիրավորանքը և ատելության խոսքը քաղաքական խոսույթ դարձրած իշխանությունը «պայքարում» է դրա դեմ:     Արդարադատության նախարարությունը շրջանառում է մի նախագիծ, որով նախատեսվում է վարչական պատասխանատվություն սահմանել ատելության խոսք տարածելու համար։ Մասնավորապես անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելության հրապարակային խոսք, այդ թվում՝ հայհոյանք հնչեցնելը, կամ … Read more

«Նախատեսվում է գյուղական ամբուլատորիաների օպտիմալացում»․ Անուշ Պողոսյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ապագա կա», բայց ոչ գյուղական ամբուլատորիաների համար։ «Ապագան» չշրջանցեց նաև Արարատի մարզի գյուղական ամբուլատորիաները։     Արարատի մարզում ևս օպտիմալացնում են գյուղական ամբուլատորիաները։ Եվ ահա ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, որը 2024 թվականին իմ նամակին պատասխանել էր, թե իր լիազորություններից դուրս է առողջապահական համակարգի «բարեփոխումներով» զբաղվելը, այժմ կրկին … Read more

«Որքան էլ պարադոքսալ թվա, այս պահին միակ ձեռքբերումն ունի Իրանը»․ Վարդան Ոսկանյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Այսօր լրացավ ուղիղ մեկ ամիս Իրանի դեմ սանձազերծված պատերազմից։ Եթե փորձենք ամփոփել կողմերի աշխարհաքաղաքական ձեռքբերումները, ապա, որքան էլ պարադոքսալ թվա, հենց այս պահին միակ ձեռքբերումն ունի Իրանը։ Դա Հորմուզի նեղուցի իրանական լիակատար վերահսկողությունն ու կառավարումն է, որն էլ առաջիկայում լինելու է այս պատերազմի հանգուցային խնդիրը»։