Իրանը թույլատրել է Պակիստանի դրոշի ներքո նավարկող 20 նավերի անցնել Հորմուզի նեղուցով | ՄԱՄՈՒԼ.ամ

Իրանի իշխանությունները համաձայնել են թույլատրել Պակիստանի դրոշի ներքո նավարկող 20 նավերի անցումը Հորմուզի նեղուցով, հայտարարել է Պակիստանի արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը։

«Ուրախ եմ կիսվել լավ լուրով, որ Իրանի կառավարությունը համաձայնել է թույլատրել ևս 20 Պակիստանի դրոշի ներքո նավարկող նավերի անցումը Հորմուզի նեղուցով։ Ամեն օր նեղուցով կանցնի երկու նավ», – գրել է նա։

Leave a comment