Լուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մաս

ԱԺ նախագահը խրոխտ հայտարարում է, որ Հայաստանում Բելառուսի դեսպանը հետ կգնա, երբ Բելառուսը ներողություն խնդրի Հայաստանից, այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ «Հիրավի՝ ինքնիշխանության ու արժանապատվության բարձունք։ Մեկ էլ, այդ բարձունքից «գլորվում» է նույն մարդը, երբ բանը հասնում է Հաջիեւին արձագանքելու։ Ալիեւի օգնականը ծաղրում է Հայաստանին, հայ ժողովրդին, … Read more

Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն է տարածել. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է օրերս Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ Գանձասարի և Դադիվանքի վանական համալիրներ կատարած այցի ընթացքում վերջիններիս հայկական պատկանելիությունը ժխտող և իբրև աղվանական ներկայացնող հայտարարությունները և հայ ժողովրդի հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ դրսևորած հեգնական վերաբերմունքը։ Պատմական իրողությունների՝ քաղաքական նպատակահարմարությամբ խեղաթյուրման այս փորձերը բացահայտ … Read more

Թրամփը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պայմանավորվածության մասին է հայտարարել

Ուկրաինան համաձայնել է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրա խոսքով՝ նմանատիպ համաձայնություն է ստացվել նաև Մոսկվայից։ «Ուկրաինան համաձայնել է հարվածներ չհասցնել ռուսական էներգետիկ օբյեկտներին։ Ռուսաստանը համաձայնել է նույնն անել։ Դիզելային վառելիքի համաշխարհային գների աճը հիմնականում պայմանավորված է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմով,  ոչ թե Իրանով»,- Truth սոցիալական ցանցում գրել … Read more

Փարիզի դատարանն արդարացրել է Մակրոնի կնոջը «տղամարդ» անվանած լրագրողին

Բլոգեր և անկախ լրագրող Նատաշա Ռեյը հաղթել է դատարանում Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնի և նրա եղբոր՝ Ժան-Միշել Տրոնյեի կողմից ներկայացված զրպարտության գործով: Փարիզի վերաքննիչ դատարանը բեկանել է 2024 թվականի ստորին ատյանի մեղադրական դատավճիռը։ Փարիզի վերաքննիչ դատարանը բեկանել է 2024 թվականի ստորին ատյանի մեղադրական դատավճիռը։ Դատարանն արդարացրել է Նատաշա Ռեյին և նրան հարցազրույց տված Ամանդին … Read more

Գոհար Բարսեղյանը ներկայացրել է ԵԱՏՄ արդյունաբերական համագործակցության հնարավորությունը Հնդկաստանում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ Գոհար Բարսեղյանը մասնակցել է «ԻՆՆՈՊՐՈՄ․ Հնդկաստան» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին։  Միջոցառման շրջանակում ներկայացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տաղավարը՝ նվիրված ԵԱՏՄ-ում արդյունաբերական համագործակցության, կոոպերացիայի և միջազգային փոխգործակցության զարգացմանը։ ԵՏՀ ներկայացուցիչը ցուցահանդեսի պատվիրակությունների ղեկավարներին և մասնակիցներին ներկայացրել է ԵԱՏՄ անդամ պետությունների արդյունաբերական համագործակցության առաջնահերթ ուղղությունները, այդ … Read more

Քրեակատարողական հիմնարկում գտնված որևէ րոպեի համար չեմ փոշմանել․ Ռուբեն Մխիթարյան

«Դուք որոշակի ժամանակ անազատության մեջ էիք ձեր ընդդիմադիր հայացքների համար։ Խնդրում եմ ներկայացնել՝ գործն ի՞նչ կարգավիճակում է հիմա»,- ԱԺ-ում հետաքրքրվեց Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը՝  նույն խմբակցության կողմից  Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրված Ռուբեն Մխիթարյանից։  «Դուք այս մարդկանց պլաները խառնեցիք, այդ հարցն իրենք պետք է տային, չնայած … Read more

«Mercedes»-ը բախվել է կայանված «Iveco» բեռնատարին․ 1 հոգի հոսպիտալացվել է

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13:10-ի սահմաններում Իջևան Սևան Երևան ավտոճանապարհի 131 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել թույլատրելի հատվածում կայանված «Iveco» մակնիշի բեռնատարին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգու օպերատիվորեն ժամանած «Աբովյան» … Read more

Կանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Կանզասի ազգային գվարդիան և ՀՀ պաշտպանության նախարարությունն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը, որը շուրջ 15 տարի Կանզաս-Հայաստան գործընկերության կարևոր բաղադրիչներից է։ Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 11-ը Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները և ՀՀ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների սերժանտական կազմի ներկայացուցիչները փոխանակվել են գիտելիքներով սերժանտական առաջնորդության ու մարտավարական պլանավորման ոլորտներում լավագույն փորձով։ Վերապատրաստումն ավարտվել … Read more