Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ Գոհար Բարսեղյանը մասնակցել է «ԻՆՆՈՊՐՈՄ․ Հնդկաստան» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին։
Միջոցառման շրջանակում ներկայացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տաղավարը՝ նվիրված ԵԱՏՄ-ում արդյունաբերական համագործակցության, կոոպերացիայի և միջազգային փոխգործակցության զարգացմանը։
ԵՏՀ ներկայացուցիչը ցուցահանդեսի պատվիրակությունների ղեկավարներին և մասնակիցներին ներկայացրել է ԵԱՏՄ անդամ պետությունների արդյունաբերական համագործակցության առաջնահերթ ուղղությունները, այդ թվում՝ արդյունաբերության ոլորտում համատեղ կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմը։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել այն հնարավորություններին, որոնք այս մեխանիզմը ստեղծում է համատեղ նախագծերի իրականացման, արտադրական շղթաների զարգացման և ԵԱՏՄ-ում արդյունաբերական ինտեգրման խորացման համար։