Թրամփը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պայմանավորվածության մասին է հայտարարել

Ուկրաինան համաձայնել է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրա խոսքով՝ նմանատիպ համաձայնություն է ստացվել նաև Մոսկվայից։

«Ուկրաինան համաձայնել է հարվածներ չհասցնել ռուսական էներգետիկ օբյեկտներին։ Ռուսաստանը համաձայնել է նույնն անել։ Դիզելային վառելիքի համաշխարհային գների աճը հիմնականում պայմանավորված է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմով,  ոչ թե Իրանով»,- Truth սոցիալական ցանցում գրել է Թրամփը, սակայն ոչ մի այլ մանրամասն չի ներկայացրել։

Leave a comment