Երևանի քաղաքապետարանի մոտ բախվել են «Lexus»-ը ու «Triumph» մոտոցիկլը. կա 1 զոհ, 2 վիրավոր

Այսօր՝ մայիսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02:00-ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ և Իտալիայի փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 26-ամյա Նիկոլայ Մ.-ի վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենան և 29-ամյա Էրիկ Տ.-ի վարած «Triumph» մակնիշի մոտոցիկլը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մոտոցիկլավարը տեղում մահացել է, իսկ նրա ուղևոր՝ … Read more

Հրատապ. դիմակավորված անձինք ներխուժել են ԱԺ գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տուն

«Փաստինֆո»-ի տեղեկություններով` այսօր վաղ առավոտյան` ժամը 07:30-ի սահմաններում դիմակավորված անձինք ներխուժել են ԱԺ գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տուն: Ինչպես արդեն հայտնի է` Մարտուն Գրիգորյանը 2026թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցում է ԲՀԿ-ի հետ եւ նախօրեին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի շրջանակներում բավականին հաջողված հանդիպումներ է ունեցել Շիրակում: Նկատենք, որ Մ. Գրիգորյանը մեծ ընտրազանգված ունի Գյումրիում, ինչը վկայեցին … Read more

ԱԱԾ-ն ձերբակալեց Անդրանիկ Թեւանյանին | Irakanum.am

Irakanum.am լրատվական կայքը հիմնադրվել է 2018թ.-ին՝ որդեգրելով մեկ կարևոր սկզբունք. լինել անկախ, օբյեկտիվ: Լրատվական կայքի հիմնական առաքելությունն է մատուցել միայն բարձրակարգ նորություններ, անաչառ ու օբյեկտիվ տեղեկատվություն: Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող զարգացումների՝ իրական բնութագիրը՝ Irakanum.am լրատվական կայքում: Կայքէջի աշխատակազմի նպատակն է ստեղծել սեփական լրատվությունը՝ իր ձեռագրով: Նորությունները՝ եռալեզու, իրական ու փաստարկված: Եղեք տեղեկացված՝ Irakanum.am-ի միջոցով: … Read more

Հարցումները փաստում են՝ Սամվել Կարապետյանը լինելու է հաջորդ վարչապետը․ Նարեկ Կարապետյան

Նարեկ Կարապետյանի գրառումը Հարցումները փաստում են՝ Սամվել Կարապետյանը լինելու է հաջորդ վարչապետը։ Ժողովուրդը փոփոխություն է ուզում։ Հանրությունը դժգոհ է Նիկոլ Փաշինյանի գործունեությունից, մարդիկ փոփոխություն են ցանկանում։ ​ Վարչապետի պաշտոնի համար Նիկոլ Փաշինյան-Սամվել Կարապետյան մրցապայքարում հաղթում է Կարապետյանը։ ​ Հարկ է նշել, որ Փաշինյանի գլխավորած ուժը նույնպես պարտվում է առաջիկա խորհրդարանական … Read more

Իսրայելը ներողություն է խնդրել Եվրատեսիլում հայկականի փոխարեն ադրբեջանական դրոշը ցուցադրելու համար

    Իսրայելի KAN հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել «Եվրատեսիլ 2026»-ի 2-րդ կիսաեզրափակչում Հայաստանի մասին խոսելիս Ադրբեջանի դրոշը ցուցադրելու համար՝ այն անվանելով գրաֆիկական սխալ։ Մասնավորապես՝ Իսրայելի հանրային հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Գոլան Յոխպազը պաշտոնական նամակ է հղել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանին՝ ներկայացնելով տեղի ունեցածի վերաբերյալ պարզաբանում: Իսրայելական կողմը ներողություն է խնդրել … Read more

Քանի մարդ է մասնակցել Աշտարակում «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին 20:15-ի դրությամբ. ԻՔՄ-ի տվյալները

    «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հայտնել է, որ մայիսի 21-ին Աշտարակի Ներսես Աշտարակեցու հրապարակում անցկացված «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքին ժամը 20:15-ի դրությամբ մասնակցել է շուրջ 1280 մարդ։ ԻՔՄ-ի փոխանցմամբ՝ հաշվարկն իրականացվել է աերոնկարահանման և մասնակիցների անհատական հաշվարկի մեթոդով։ «Այսօր՝ մայիսի 21-ին, Աշտարակի Ներսես Աշտարակեցու հրապարակում ժամը 19:00-ից մեկնարկել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության … Read more

Պուտինը Չինաստանի նախագահին պատմել է իրանական հարստացված ուրանն ի պահ վերցնելու ռուսական գաղափարի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կիսվել է Իրանի հարստացված ուրանն ի պահ վերցնելու ՌԴ-ի գաղափարով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։   Նա, սակայն, չի նշել, թե ինչպես է դրան արձագանքել Չինաստանի նախագահիը, քանի որ զրույցը փակ է եղել: ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև նշել է, … Read more

ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել Անդրանիկ Թևանյանի նկատմամբ՝ պետական դшվшճшնության և լրտեսության հոդվածներով

    ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ ԱԱԾ-ից ստացված հաղորդման համաձայն՝ ՀՀ քաղաքացի Ա.Թ.-ն, հանդիսանալով 2021 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» կուսակցությունների դաշինքին աջակցած քաղաքական գործիչ և նույն դաշինքի համապետական ընտրական ցուցակում ընդգրկված ԱԺ պատգամավոր, 2024 թվականի ընթացքում հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնում տնօրեն հանդիսացող՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ … Read more

«Հյուսիսային ավտոկայանում» հայտնաբերվել է 35-ամյա տղամարդու մարմինը

Մայիսի 19-ին առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Հյուսիսային ավտոկայանում» դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողը, տեղում պարզվել է, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 35-ամյա Վասիլ Խ․-ն է։ Աբովյանի քննիչները հայտնաբերել են ականատես վկայի, ով հայտնել է, որ «Հյուսիսային ավտոկայանում» մահացածը մոտեցել … Read more